Կամչատկայում ուժեղ երկրաշարժերի ժամանակ 14-ամյա աշակերտուհին երեխա է ունեցել։ Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը:
Ծննդաբերությունը հաջող է անցել։ Ծնվել է 2950 գրամ քաշով առողջ աղջիկ: Նորածնին անվանակոչել են Էվելինա:
SHOT-ի տեղեկությունների համաձայն՝ ծննդաբերությունը կատարել է ազգությամբ հայ մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը: