Ուղիղ եթեր
«Վերածնվող Հայաստան»-ը դատապարտում է իշխանության գործելաոճը և պահանջում ձեռնարկել գործողություններ՝ Սյունիքում խնդիրները լուծելու և քաղաքացիներին անվտանգության երաշխիքներով ապահովելու ուղղությամբ
copy image url

«Վերածնվող Հայաստան»-ը դատապարտում է իշխանության գործելաոճը և պահանջում ձեռնարկել գործողություններ՝ Սյունիքում խնդիրները լուծելու և քաղաքացիներին անվտանգության երաշխիքներով ապահովելու ուղղությամբ

Ներքին 3 տարի առաջ - 18:34 27-08-2021

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարություն է տարածել․ «Արդեն 3-րդ օրն է՝ ադրբեջանական զինուժը շարունակում է փակ պահել Սյունիքի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի երկու կարևորագույն՝ Նոր Առաջաձորի և Վանանդի հատվածները:

Այն ժամանակահատվածում, երբ ադրբեջանցիները տեղավորվում էին ՀՀ միջպետական ճանապարհին և ձեռնարկում բոլոր քայլերը՝ Սյունիքի մարզը Հայաստանի Հանրապետությունից կտրելու ուղղությամբ, ՀՀ Կառավարությունը, անտեսելով Երևանից ընդամենը 250կմ հեռավորության վրա թշնամու ձեռնարկած գործողությունները Սյունիքում հաստատվելու ուղղությամբ, բոլոր հնարավոր մեթոդներով անցկացնում էր Կառավարության հնգամյա ծրագիրը՝ ԱԺ-ում ձեռնամարտ-շոուներ ծրագրելով, անձնական հարցերն ու տարաձայնություններն ԱԺ բերելով ու երկրի առաջ ծառացած անվտանգային թեմաներից հասարակությանը շեղելով:

Այս իրադարձությունների ֆոնին առավել հասնակալի և տրամաբանական է դառնում «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամներ Սյունիքի համայնքապետերին անհիմն և շինծու գործերով, 1 հոգուց կորզած սուտ ցուցմունքներով կալանքի տակ ապօրինի պահելու հանգամանքը՝ այդպիսով փաստացի գլխատելով Սյունիքը: Սյունիքի համայնքապետերն այն անձիք են, ովքեր 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում սեփական ուժերով ու կամավորական ջոկատներն առաջնորդելով՝ պահում էին Սյունիքի մարզը՝ թշնամուն 1 միլիմետր հող չզիջելու նպատակադրմամբ, և ամբողջովին կատարել են իրենց առաջ դրված խնդիրը՝ մինչև իշխանության կողմից բռնի ուժով նրանց խրամատներից հեռացումը:

Ստեղծված իրավիճակում Հայաստանը կանգնում է ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական լրջագույն խնդիրների առջև՝ ունենալով 2 փակ սահման հարևան թշնամական պետությունների հետ և, ըստ էության, կտրվելով նաև բարեկամական Իրանից՝ փաստացի արձանագրելով Հայաստան-Իրան֊Հայաստան բեռնափոխադրումների անհնարինության հանգամանքը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է իշխանության նման գործելաոճը և պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները՝ Սյունիքում առաջացած խնդիրները շուտափույթ լուծելու և Հայաստանի քաղաքացիներին անվտանգության երաշխիքներով ապահովելու ուղղությամբ»:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ