Մամուլ 4 տարի առաջ - 09:04 26-08-2021

ԱԳՆ-ում վերջապես դուրս կգան կրավորական վիճակից. Հրապարակ

«Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ, հանդիպել ղեկավար կազմի հետ և ասել, որ սկսեն ողջ ծավալով գործել՝ արդեն նախարար ունեն և լիքը անելիք։ ԱԳՆ-ում ոգևորությամբ են ընդունել այս հրահանգը, որ վերջապես դուրս կգան կրավորական վիճակից։

Ի դեպ, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը շարունակելու է բնակվել Պռոշյանի կառավարական ամառանոցներում։ Նա այնտեղ էր տեղափոխվել դեռևս 2018-ին՝ որպես ԱԺ նախագահ։ Այժմ նշանակվելով արտաքին գործերի նախարար՝ նա կարող էր դուրս գալ ամառանոցից, քանզի նախկինում ԱԳ նախարարները, որպես կանոն, չեն բնակվել այստեղ։ Բայց, ըստ օրենքի, նման իրավունք ունեն Անվտանգության խորհրդի անդամները, իսկ Միրզոյանն ԱԽ անդամ է, ուստի նա կարող է այնտեղ բնակվել։ Սակայն բանն այն է, որ ոչ բոլոր ԱԽ անդամներն են բնակվում այստեղ, այլ միայն նրանք, ում հրավիրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից