Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:33 24-08-2021

Airbnb-ը խոստացել է անվճար տեղավորել 20 հազար աֆղան փախստականների

Կացարանների վարձակալության Airbnb ծառայությունը հայտարարել է իր օբյեկտներում ամբողջ աշխարհից 20 հազար Աֆղանստանից փախստականների ժամանակավոր տեղավորելու մտադրության մասին: Ինչպես հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Բրայան Չեսկին, փախստականները կապրեն անվճար, ծախսերը իր վրա կվերցնի ինքը՝ ընկերությունը:

Ծրագրի գործողության ժամկետները, ինչպես նաև նախատեսվող ծախսերը նա չի հստակեցրել, սակայն նշել է, որ առանց կացարանների սեփականատերերի օգնության նախագիծը չէր իրագործվի:

Չեսկին հույս է հայտնել, որ ոլորտի այլ ընկերությունների ղեկավարները կհետևեն օրինակին, և նշել է, որ Աֆղանստանում իրավիճակը դարձել է վերջին ժամանակների ամենախոշոր հումանիտար ճգնաժամերից մեկը: