Մամուլ 5 տարի առաջ - 09:19 24-08-2021

Այս տարի քանի մարդ է մեկնել Հայաստանից ու չի վերադարձել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 43 հազար 39 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղեւոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի:

«Շիրակ» օդանավակայանից այս տարվա 7 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղեւոր՝ 16 հազար 23 ուղեւորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը, չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա:

Մյուս կողմից՝ տեղեկացնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը չի շահագործվելու։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օդանավակայանն իրականում փակվել է՝ վերանորոգման եւ հետագայում ռազմական նշանակությամբ ծառայելու համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի