Արտաքին 5 տարի առաջ - 08:42 23-08-2021

Աֆղանստանի դիմադրության առաջնորդը հրաժարվում է Փանջշիրը հանձնել թալիբներին

Լեռնային Փանջշիր նահանգը հանձնել մտադիր չեն թալիբներին, իսկ տեղի բնակիչներն ի վիճակի են դիմադրել: Այս մասին Al Arabiya English- ին տված հարցազրույցում հայտարարել է տեղական դիմադրության առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդին՝ Ահմադ Մասուդը (հայրը հակաթալիբական «Հյուսիսային դաշինքի» առաջնորդն էր):

«Փանջշիրը չի հանձնվի թալիբներին ... Եթե նրանք փորձեն վերահսկողություն հաստատել Փանջշիրի վրա, մենք պատրաստ ենք դիմադրել: Մենք դիմադրել ենք ԽՍՀՄ-ին, մենք կկարողանանք դիմադրել նաև թալիբներին», - ասել է Ահմադ Մասուդը:

Թալիբանի ներկայացուցիչները մերժել են Փանջշիրի դիմադրության հետ բանակցությունները, ասել է նա:

Ահմադ Մասուդը հավելել է, որ պատրաստ է ներել թալիբներին իր հոր սպանության համար, եթե ապահովվեն Աֆղանստանում խաղաղության ու անվտանգության պայմանները:

Մասուդը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմը «անխուսափելի» կլինի, եթե ծայրահեղական խմբավորումը հրաժարվի երկխոսությունից:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան