Սպորտ 4 տարի առաջ - 12:21 20-08-2021

Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

«Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոստով»-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Բայրամյանի համար սա առաջին հրավերը չէ. նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Ակումբը հաջողություն է մաղթել Բայրամյանին հավաքականի կազմում առաջիկա խաղերում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը օգոստոսի 25-ին կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավաքական են հրավիրվել առաջիկա խաղերին մասնակցելու համար:

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես է գալիս J խմբում, որտեղ առաջին 3 խաղերից հետո զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր: Երկրորդը և երրորդ տեղերում Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականներն են՝ 6-ական միավորով: Աղյուսակի հաջորդ հորիզոնականներում են Ռումինիան և Իսլանդիան՝ 3-ական միավորով: Լիխտենշտեյնի հավաքականը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ին կհյուրընկալվի Հյուսիային Մակեդոնիայի հավաքականին, սեպտեմբերի 5-ին՝ Գերմանիայի հավաքականին: Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ընտրանին Երևանում կխաղաղ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը