Սպորտ 5 տարի առաջ - 16:02 17-05-2021

Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Կրասնոդարի 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականների հետ առաջիկա ընկերական խաղերին մասնակցելու համար:

Այս մասին հայտնում է Կրասնոդար ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի հավաքականը մայիսի 28-ից հունիսի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի, որի ընթացքում տեղի կունենա երկու ստուգողական հանդիպում Խորվաթիայի (հունիսի 1) և Շվեդիայի (հունիսի 5) հետ:

Հավաքին և ընկերական խաղերին մասնակցելու համար Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմը, Խոակին Կապարոսի գլխավորությամբ, հրավիրել է Կրասնոդար-2-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Սպերցյանն իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում նշել է ԱԱ ընտրական փուլի Ռումինիայի հետ խաղում՝ դառնալով գոլի հեղինակ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել