Արտաքին 5 տարի առաջ - 21:56 17-08-2021

Բաքուն իրավական գործընթացներ է սկսել Ղարաբաղում հանքարդյունաբերությամբ զբաղված օտարերկրյա ընկերությունների դեմ

Ադրբեջանն արդեն իրավական ընթացակարգեր է սկսել Ղարաբաղում ոսկու հանքավայրերի շահագործմամբ զբաղված օտարերկրյա ընկերությունների դեմ: Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Քելբաջարի և Լաչինի շրջաններ կատարած այցի ժամանակ:

«Դատական ​​գործընթացներն արդեն սկսվել են: Մենք մեկնարկել ենք դա, հրավիրել ենք միջազգային հայտնի իրավաբանական ընկերությունների, և այժմ նախապատրաստվում են դատական ​​գործերը»,-ասել է Ալիևը, երեքշաբթի, օգոստոսի 17-ին, հայտնում է «АзерТАдж» լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ օտարերկրյա ընկերությունների կողմից շահագործվել են ոսկու հանքավայրերը Քելբաջարի, Զանգելանի շրջաններում և այլ վայրերում: «Մի՞թե այս ընկերությունները չգիտեին, որ սա ադրբեջանական հող է: Գիտեին։ Բայց նրանք դրան կարևորություն չեն տվել։ Հիմա նրանք պատասխան կտան», - հայտարարել է Ալիևը:

Նրա խոսքով՝ այդ ընկերություններն ունեն երկու ճանապարհ․ կա՛մ փոխհատուցում կվճարեն, կա՛մ միջազգային դատարանում կպատասխանեն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ