Մամուլ 5 տարի առաջ - 08:31 13-08-2021

Կապանում ընտրություններ կլինեն. ով է իշխանության թեկնածուն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավագանու ու համայնքապետի պաշտոնը իրենով անել: Երեկ այս մասին խոսեց նաեւ ԱԺ պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանը, ըստ որի՝ իշխանությանը հաջողվել է արդեն հասնել նրան, որ համայնքի ավագանին հրաժարական է ներկայացնում, ինչը նշանակում է, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում:

Պարզվում է՝ հայրենի իշխանությանը դուր չի եկել Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի այն հայտարարությունը, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ոչ մի դեպքում չպետք է ձայն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընտրությունների արդյունքներից հետո որոշվել է Փարսյանին հեռացնել իր պաշտոնից, ու հիմա այդ գործընթացն է իրականացվում: 15-ից 8 ավագանի արդեն հրաժարական է ներկայացրել, ու արդեն հստակ է, որ ընտրություններ կլինեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն արդեն ունի համայնքապետի իր թեկնածուն՝ ՔՊ խմբակցության պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանը: Նախ՝ ավագանին իրենցով կանեն, հետո Դանիելյանին կընտրեն քաղաքապետ:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել Դավիթ Դանիելյանից, որն ասաց, թե հիմա հստակ որոշում չկա կայացված. «Որոշակի խոսակցություններ կան, բայց որեւէ հստակ բան այս պահին որոշված չէ: Իհարկե, ամբողջապես ներգրավված եմ լինելու նախընտրական գործընթացին»,- վստահեցրեց երիտասարդ Դանիելյանը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ