copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:01 10-08-2021

Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով ՌԴ է մեկնել

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 10-ին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ: