Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:46 23-07-2021

Որքան ունեցվածք են հայտարարագրել Արշակ Կարապետյանն ու իր կինը

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը, որն այդ պաշտոնին նշանակվեց 3 օր առաջ, իսկ մինչ այդ էլ զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, 2018 թվականի վերջին հայտարարագարել է 1 մլն դրամ և 7 հազար ԱՄՆ դոլար:

Կարապետյանը որևէ տեղեկություն չի ներկայացրել, թե ի՞նչ անշարժ կամ շարժական գույքի սեփականատեր է։

2018-ի հարկային տարում նա ստացել է 2 մլն 589 հազար դրամ եկամուտ։ 2018-ի՝ պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրած հայտարարագրում Կարապետյանը հայտարարագրել է նաև «Աուդի Q5» մակնիշի ավտոմեքենա, բացի այդ 2 հողամաս, անհատական բնակելի տուն, հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, և 1 ամառանոց՝ Կոտայքի մարզում։

2019-ի ներկայացրած տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ Արշակ Կարապետյանը հարկային տարվա ավարտին իր բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն 571 հազար դրամ գումար և 89 եվրո, իսկ կանխիկ՝ 800 հազար դրամ և 7 հազար 200 դոլար գումար։

2019-ին Արշակ Կարապետյանը ստացել է 10 մլն 523 հազար դրամ եկամուտ, դրան գումարած նաև 2 մլն 101 հազար դրամ կենսաթոշակ։ 2020-ին Արշակ Կարապետյանի բանկային հաշիվները ունեցել են հետևյալ տեսքը․ 923 հազար դրամ, ևս 136 հազար դրամ, 47 եվրո, 93 դոլար, կանխիկ միջոցները՝ 800 հազար դրամ, 7 հազար 200 դոլար։

2020-ին Արշակ Կարապետյանի ստացած կենսաթոշակը կրկնապատկվել է, այն կազմել է 4 մլն 400 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ թոշակից զատ, 10 մլն 721 հազար դրամ։

Արշակ Կարապետյանին որպես փոխկապակցված անձ է ներկայացվում նրա կինը՝ Ռոզա Կարապետյանը։ Ռոզա Կարապետյանը 2018-ին իր բանկային հաշիվներին ունեցել է 9 մլն դրամ գումար և ստացել է 819 հազար դրամ եկամուտ։

Ռոզա Կարապետյանի՝ 2019-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան միանձնյա սեփականությամբ պատկանում է առանձնատուն, հանրային նշանակության շինություն՝ բաժանային սեփականությամբ, 2 հողամաս Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում՝ բաժանյին սեփականությամբ։

Ռոզա Կարապետյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա էլ է «Աուդիի» սիրահար, և «Աուդի» մակնիշի մեքենա է հայտարարագրել։

2019-ի վերջում Ռոզա Կարապետյանը կանխիկ ունեցել է 4 մլն 500 հազար դրամ, «Էլկոմպ» ՍՊԸ-ից ստացել է 819 հազար դրամ աշխատավարձ և 576 հազար դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացած վճար։

2020-ին նա ներկայացրել է գրեթե նույն հայտարարագիրը, փոփոխություն կա միայն եկամուտների տողում՝ 2020-ին նա ստացել է 912 հազար դրամ աշխատավարձ։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա