Արտաքին 4 տարի առաջ - 14:25 09-08-2021

Մելանյա Թրամփը պատասխանել է Սպիտակ տան Վարդերի այգու վերակառուցումը ծաղրող պատմաբանին

ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը պատասխան հարված է հասցրել պատմաբան Մայքլ Բեշլոսին, ով նրան մեղադրել է ամերիկյան պատմությունը ոչնչացնելու մեջ՝ Սպիտակ տան Վարդերի այգու վերակառուցման պատճառով: Սրա վրա ուշադրություն է հրավիրել Daily Mail-ը:

Նախօրեին Բեշլոսը Twitter-ում Մելանյայի աշխատանքի արդյունքն անվանել է «վարդերի այգու մաքրազարդում». նրա խոսքով, դա հանգեցրել է ամերիկյան պատմության ամբողջ տասնամյակների անհետացման:

Ի պատասխան՝ Մելանյայի պաշտոնական օգտահաշվում հայտնվել է այգու լուսանկարն այլ ռակուրսից, որտեղ պատկերված է ծաղկած թփերի շարք: Տիկին Թրամփի խոսքով, Բեշլոսն «ապացուցեց իր անգիտությունը՝ ցուցադրելով այգու լուսանկարը զարգացման վաղ փուլում»:

«Այգին զարդարված է վարդերի շքեղ ու վառ փթթումով: Իսկ (Բեշլոսի) մոլորեցնող տեղեկությունները խայտառակություն են, նրան երբեք չի կարելի վստահել որպես պրոֆեսիոնալ պատմաբանի»,- գրել է Մելանյան:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը