Ավելին 5 տարի առաջ - 19:05 08-08-2021

«Գահերի խաղի» դերասանը պատմել է ալկոհոլիզմի դեմ պայքարի և ինքնասպանության շուրջ մտքերի մասին

Դերասան Քիթ Հարինգթոնը, որը Ջոն Սնոուի դերն է խաղում «Գահերի խաղը» ֆիլմում, շոուի ավարտից հետո խոսել է ալկոհոլիզմի և իր հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին: Այս մասին նա պատմել է The Sunday Times- ին տված հարցազրույցում:

«Այն, ինչ ինձ հետ պատահեց «Գահերի» ավարտից հետո և այն, ինչ տեղի էր ունենում «Գահերի» ժամանակ, բավականին տրավմատիկ էր: Այս ամենը կապված էր ալկոհոլի հետ»,- ասել է դերասանը:

Նա նշել է, որ ինչ-որ պահի «հասել է այն կետին», որտեղ իրեն «վատ» մարդ էր զգում, ինչից հետո որոշել էր ինքնասպան լինել:

Դերասանը ընդգծել է, որ իր մոտ «իսկական ընկճախտի շրջաններ են եղել»:

Հարինգթոնը ասել է, որ վերականգնողական բուժում է անցել Privé-Swiss կլինիկայում՝ ամսական 95,000 ֆունտ ստերլինգով:

Հարցազրույցում նա նշել է, որ արդեն 2,5 տարի ալկոհոլ և թմրանյութ չի օգտագործել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ