Ուղիղ եթեր
Ձախողված «տրյուկներ», պարզունակագույն քաղաքականություն. Փաստ
copy image url

Ձախողված «տրյուկներ», պարզունակագույն քաղաքականություն. Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 08:51 07-08-2021

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի Ազգային ժողովը միայն ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների առաջադրման և հաստատման հարցերով է զբաղված։ Երեկ հազիվ հաջողացրեցին նախագահության «քառյակն» ընտրել, ապա անցնել մշտական հանձնաժողովներին: Բնականաբար, ինչքան շուտ ԱԺ-ն անցնի բովանդակային հարցերի քննարկմանը, այնքան լավ։ Ի դեպ, նկատած կլինեք, որ իշխող ուժի ներկայացուցիչներից շատերը, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում են աշխատանքային ու կառուցողական մթնոլորտ ստեղծելու մասին, սակայն, միևնույն ժամանակ, փորձում են այնպես անել, որ հանկարծ խորհրդարանում կառուցողական մթնոլորտ չստեղծվի։ Ավելին, նրանցից մեկը նույնիսկ բացեիբաց հայտարարում է, թե չեն երազում ընդդիմության հետ կառուցողական աշխատանքի մասին:

Այս համատեքստում իշխող ուժի խորհրդարանական խմբակցության անդամները շատ պարզունակ, ինչ-որ առումով գուցե թե նաև երեխայական քմահաճություններին բնորոշ քայլեր են կատարում։ Այն հատկապես ցայտուն դրսևորում ունեցավ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցի դեպքում։ Թերևս դա էր պատճառը, որ քվեարկության ժամանակ Իշխան Սաղաթել յանը երկու անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այս հարցը անգամ երկարբարակ քննարկումների չպետք է արժանանար, քանի որ օրենքով հստակ նախատեսված է՝ ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը։ Բայց իշխանությունն իր ոճին հավատարիմ չէր մնա, եթե արհեստական խոչընդոտներ չստեղծեր այս հարցում ու, միևնույն ժամանակ, չմեղադրեր ընդդիմությանը՝ ասելով, թե անհրաժեշտ ձայների նվազագույն քանակը իրենք ապահովել են, ընդդիմադիր փոխնախագահին չեն ընտրել հենց ընդդիմադիրները, քանի որ սաբոտաժ են արել։ Իրականում այս իշխանությունների հավաստիացումներն արդեն շատ վաղուց լումայի արժեք էլ չունեն։ Իրականում, ընդդիմությանը որևէ կերպ ձեռնտու չէր փոխնախագահի ընտրության հարցը ձգձգելը: Իսկ իշխանության ինչի՞ն էր պետք այս ողջ թատրոնը:

Նախ՝ իշխանությունները փորձում էին իբր հանրությանը ցույց տալ, թե տեսեք՝ ընդդիմությունը միասնական չի գործում, մյուս կողմից՝ ձգտում էին այնպիսի պայմաններ ստեղծել, որ ընդդիմությունը խնդրի ձայներ ավելացնել։ Բայց այդ ամենն այնքան փնթի կերպով էին անում, որ անմիջապես «վառում» էին իրենց: Եվ պատահական չէր, որ «քայլող» պատգամավորներից մի քանիսը, ներկայացնելով որպես իբր սոսկ իրենց անձնական տեսակետ (այս խմբակցությունում անձնական տեսակետ ունենալը մեծ ճոխություն է, այստեղ որոշումներն ընդունում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը խորհրդարանում չէ), ընդդիմությանը պարզապես ծիծաղելի առաջարկ էին անում, թե թող ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեն քվեարկությանը, իսկ իշխող ուժը միայն իր ձայներով կընտրի Սաղաթել յանին։

Հետո իշխանությունների համար ձեռնտու է ամեն մի փոքր հարցի շուրջ մեծ աղմուկ ստեղծել, քանի որ դրա միջոցով իրենք կկարողանան ԱԺ բարձր ամբիոնը շոուի հարթակի վերածել ու դրա շուրջ հանրային հետաքրքրություն ձևավորել։ Հաշվարկը շատ պարզունակ է՝ հասարակության ուշադրությունը շեղել իրական անվտանգային խնդիրներից, երբ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը խախտված է, իսկ հակառակորդն այնքան է լկտիացել, որ գրեթե ամեն օր սադրանքների է դիմում։ Ուստի այս քայլերը միտված են նաև հանրության զգոնությունը բթացնելուն, ինչպես տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, երբ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո փափուկ բարձ էին դնում հասարակության գլխի տակ։ Իշխանությունները հենց այսպիսի պրիմիտիվ մանիպուլ յացիաներով են առաջնորդվում տարբեր ուղղություններով։ Եվ նրանց թվում է, որ ինչպես հանրության նուրբ լարերի վրա են խաղում, նույն կերպ էլ, օրինակ՝ կարող են վարվել այլ ոլորտներում, մասնավորապես արտաքին հարաբերություններում։

Դրա արդյունքում է, որ ամիսներ շարունակ Հայաստանը գնում է կապիտուլ յացիայի նախանշած ճանապարհով և միայն զիջումներ է կատարում հակառակորդին ու այլ ուժերի՝ արտաքին աշխարհում կորցնելով անգամ իր ունեցած հեղինակությունը։ Թերևս պատահական չէ, որ իշխանություններն իրենց ձախողված «տրյուկներով» մեր երկիրը հասցրել են մի հանգրվանի, երբ վտանգի տակ է հայտնվել հայոց պետականությունը։ Ու սրանից հետո կապիտուլացված քաղաքական ուժի ներկայացուցիչները ոչ միայն համարձակություն են գտնում հանրության աչքերի մեջ նայելու, այլև այս կամ այն հարցում ընդդիմությանը մեղադրելու։ Մնում է, որ ընդդիմությունը կիրառի իր ունեցած ամբողջ գործիքակազմը և իրականացնի այն ամենը, ինչի համար ստացել է քվե: Ընդ որում, ոչ մի պարագայում չընդունելով «քայլողների» խաղի կանոններն ու չորդեգրելով նրանց աշխատաոճը: Պոպուլիզմն ու աղմուկը բնորոշ են Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին