Մամուլ 5 տարի առաջ - 07:30 07-08-2021

Ովքեր կլինեն հանձնաժողովների ընդդիմադիր նախագահները. Հրապարակ

Երեկ Իշխան Սաղաթելյանին երրորդ փորձից ԱԺ փոխնախագահ ընտրելուց հետո խորհրդարանն անցավ ԱԺ մշտական հանձնաժողովների հարցին։ Ամբողջ օրը քննարկեցին եւ ընդունեցին իշխանության առաջարկած տարբերակը՝ 12 հանձնաժողով։ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը մերժվեց։

Երկուշաբթի օրվանից սկսելու են ընտրել հանձնաժողովների նախագահներին եւ տեղակալներին։ Դոնթի բանաձեւով՝ ընդդիմությանը բաժին է հասել 3 մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն։ Դրանք կլինեն տնտեսական հարցերի հանձնաժողովը, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերինը եւ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որը «Հայաստան» դաշինքը զիջել է «Պատիվ ունեմ»-ին։

Տեղեկացանք, որ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրելու է Վահե Հակոբյանի թեկնածությունը, եվրասիական ինտեգրման հանձնաժողովում՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, իսկ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ըստ ամենայնի, կառաջադրվի նախկինում իմքայլական, ներկայում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ