copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:12 05-08-2021

Արտաքսում՝ բարեգործության անվան տակ

Բարեգործական ծրագրի անվան տակ անբարեխիղճ վերաբերմունքն ու շորթման փորձը կարող է վատ ավանդույթի վերածվել, եթե Գյուլիզար Եղիազարյանի ընտանիքի պատմությունը համպատասխան արձագանքի չարժանանա:

Global Aid Network Germany (GAiN) գերմանական բարեգործական կազմակերպության հայաստանյան ընկերությունն անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու բարեգործական ծրագրի շրջանակում, խոստումներ է տվել Մասիս քաղաքում բնակվող Գյուլիզար Եղիազարյանի ընտանիքն, որ իրեն պատականող հողամասի վրա բնակարան կկառուցի և հետագայում, սեփականության իրավունքով, այն կփոխանցի անօթևան ընտանիքին՝ այսինքն նրան կապահովի բնակարանով:

Մեզ հետ զրույցում Գյուլիզար Եղիազարյանը նշեց, որ ընկերությունը կիրառել է նաև իրենց ընտանիքի թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրսները:

«Կազմակերպությունը, որին ճանաչում ենք արդեն 10 տարի, այս ընթացքում ինձ ու իմ ընտանիքին միշտ օգնության ձեռք է մեկնել, և իմանալով, որ մենք բնակարանի կարիք ունենք խոստացել է բարեգործական ծրագրի շրջանակում մեզ օգնել,-ասաց Գյուլնարա Եղիազարյանը՝ նշելով, որ բարեգործական ընկերության կողմից հատկացրած միջոցների սպառումից հետո, որոնք ընկերությունը ձեռք էր բերել Գերմանիայից՝ բարեգործների նվիրատվությունների միջոցով, բնակարանի կառուցման աշխատանքները շարունակվել են արդեն ընտանիքի ֆինանսական միջոցներով, որպեսզի հնարավորինս շուտ մուտք գործեն նոր բնակարան, քանի որ այս ընացքում բնակվում էին ժամանակավոր կացարանում:

«Ամեն անգամ, երբ ընկերության ներկայացուցիչներին հարցնում էինք, թե բնակարանը երբ եք գրանցելու մեզ վրա, ասում էին՝ դե դեռ ժամանակը չէ, ժամանակը կգա կգրանցեք»,-նշեց Գյուլիզար Եղիազարյանը:

Նա նաև պատմեց, որ GAIN Germany գերմանական բարեգործական կազմակերպության հայաստանյան ընկերությունը բնակարանի պատմությունը ներկայացրել է նաև գերմանական թերթերում՝ նշելով, որ բարեգործական ծրագրի շրջանակում Գյուլիզար Եղիազարյանի ընտանիքը բնակարան է ստացել՝ կից ներկայացնելով վերանորգվող բնակարանի նկարները:

«Արդեն նոյեմբեր ամսին գերմանական ընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Համլետ Խաչատրյանը պահանջեց, որ մենք դուրս գանք բնակարանից, ինչից մենք հրաժարվեցին, հետո եկավ թաղայինը և արձանագրություն գրեց, որ մենք տանից դուրս գանք,-ասաց Գյուլիզար Եղիազարյանը,-այժմ մենք դիմեել ենք դատարան, և խնդիրն այն է, որ իրենք պահանջում են, որ մենք բնակարանը լքենք մինչև ուրբաթ՝ չսպասելով դատարանի համապատասխան որոշմանը»:

Այս գործով զբաղվող իրավաբան Էդգար Նալբանդյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ ընտանիքն արդեն մոտ երեք տարի է բնակվում է այդ անվարտ կառուցված տանը՝ շարունակելով սեփական միջոցներով կատարել վերանորոգման աշխատանքները:

Վերջինս նաև նշեց, որ դատարան են դիմել սեփականության իրավունքը փոխանցել պարտավորեցնելու պահանջով, ընկերությունն էլ դիմել է ոստիկանություն՝ ընտանիքն վտարելու պահանջով՝ տալով համատասխան լիազորությունը:

«Այս պահին մենք դիմել ենք և՛ վարչական, և՛ քաղաքացիական դատարան, որպեսզի կարողանանք վերկանգնել անօթևան ընտանիքի իրավուքները և բարգործության արդյունքը կարողանանք փոխանցել անօթևան ընտանիքին»,-ասաց Էդգար Նալբանդյանը:
Մեզ հետ կապ հաստատեց Համլետ Խաչատրյանը, որը նշեց, որ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր խոստում ընտանիքին չի տրվել, առ այն, որ բնակարնանն իրենց է փոխանցվելու սեփականության իրավունքով:

«Մենք պահանջել ենք, որ ընտանիքը պահի համակեցության օրենքները, ունենա պատասխանատվության զգացում և պահպանի բարիդրացիական հարաբերությունները հարևանների հետ, որն ընտանիքը չի պահել, ինչի արդյունքում հարևան ընտանիքը լքել է բնակարնը և Գերմանիայի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել, որ Եղիազարյանների ընտանիքը նույնպես հեռանա»,-ասաց Համլետ Խաչատրյանը: