copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:13 04-08-2021

Չորս անչափահաս երեխա ունեցող ընտանիքին վտարում են տնից. Տերյան 23-ի բնակիչներին կրկին ահաբեկում են

Կարեն Մովսիսյանն, որն առողջական խնդիրներ ունի, իր 4 անչափահաս տղաների հետ ժամանակավոր բնակություն է հաստատել Տերյան 23-ի լքված բնակարաններից մեկում: Շենքի բնակիչների հավաստմամբ՝ ընտանիքը բարեխղճորեն մասնակցում է շենքի տանիքի և մուտքի բարեկարգման աշխատանքներին: Օրեր առաջ նրան ժամանակ էին տրվել լքել բնակարանը, սակայն անօթևան ընտանիքը բնակվելու տեղ չունի, ուստի ստիպված է եղել դիմել դատարան՝ տվյալ հասցեում ժամանակավոր բնակվելու թույլտվություն ստանալու հայցով:

«Սամվել Մայրապետյանի իրավահաջորդները պարբերաբար ահաբեկում են մեզ, որպեսզի լքենք բնակարանը: Վերջին դեպքերից հետո, երբ կրկին ոստիկանների միջոցով բռնի կերպով փորձում էին մեզ դուրս հրավիրել բնակարանից, խնդրեցի, որ ժամանակ տան ինձ մինչև բնակարանի հարց լուծեմ, ի վերջո շենքը դեռ չի քանդվում, դեռ իրենց բնակարաններից դուրս չեկած բնակիչներ կան: Մայրապետյանի ներկայացուցիչը 10 օր ժամանակ տվեց, բայց ես ի՞նչ կարող եմ այդ ընթացքում անել: Չստորագրեցի թուղթը, նրանք ստիպված հեռացան»,- պատմում է Կարեն Մովսիսյանը և ավելացնում, որ դիմել է դատարան, քանի որ նրանց կողմից ներկայացրած վտարման թուղթն առանց ստորագրության է և անհայտ կնիքով:

«Ես չեմ ասում, թե բնակարանը տվեք ինձ, ես էլ սեփականաշնորհեմ ու ապրեմ: Ինձ ժամանակ է պետք, որ կարողանամ հարց լուծել: Վիրահատված մարդ եմ, 4 անչափահաս տղա ունեմ՝ ապագա զինվորներ, հանում գցում են դուրս, թե գերակա շահ է: Տարբեր պատկան մարմինների եմ դիմել, ոչ մի տեղից աջակցություն չկա: Սոցապ նախարարությունը Զեյթունի հանրակացարանում 14 քառ. մետր տարածք առաջարկեց, բայց ոնց 6 հոգով ապրենք այդտեղ, ուստի հրաժարվեցի»,- ասում է Կարենն ու ավելացնում, որ վարձով բնակարանները շատ թանկ են, չեն կարողանում հա՛մ վարձ տալ, հա՛մ ապրել:

Հյուսիսային պողոտային կից գտնվող Տերյան 23, 25 և Լալայանց 37-ի շենքերի բնակիչների խնդիրները վաղուց են ծագել՝ դեռևս 2007թ., երբ կառավարության համպատասխան որոշմամբ տվյալ շենքները հայտարարվեցին հանրային գերակա շահ: Հետագայում տարբեր միջոցներով բնակիչներին վտարում էին իրենց բնակարաններից՝ ստիպելով վերջիններիս շուկայականից ցածր գներով վաճարել իրենց բնակարանները: Արդյունքում շենքերում մնացին մի քանի բնակիչներին, որոնք դեռևս պայքարում են:

«Մեզ մեր բնակարաններից վտարելու առաջին որոշումը եղել է Քոչարյանի նախագահության օրոք՝ 2007թ. մարտի 1-ին: Հյուսիսային պողոտայի կառուցման հետ է սկսվեց մեր խնդիրները: Այդ ընթացքում տարածքի բազմաթիվ ծառեր կտրվեցին, շուրջ 29 պատմամշակութային շենք քանդվեց, բազմաթիվ բնակիչներ ուղղակիորեն փախան իրենց տներից և այլն: Նույն խնդիրները շարունակվեցին նաև Սերժ Սարգսյանի ժամանակ: Ընդհանուր առմամբ, այս շենքերի պահով կառավարության երեք որոշում է կայացվել: Օրենքով կոպտագույն խախտումներով, կառավարությունը գործարար Սամվել Մայրապետյանի ձեռքով օրինականացված ռեկետ էր իրականացնում»,- ասում է Տերյան 23 շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:

Բնակչի խոսքով, 2007թ. մինչ օրս իրենց իրավունքները սահմանափակված է. «Օրինակ, եթե մենք ուզենանք վաճառել մեր բնակարանը ինչ-որ մեկին իքս գումարով, չենք կարող, քանի որ գերակա շահի առկայություն կա: Ի՞նչ շահի մասին է խոսքը, եթե պետությունը 14 տարի շարունակ մեզ նույնիսկ նախագիծ չի կարողանում ներկայացնում, թե ինչ է լինելու այս շենքերի տեղը: Բացառիկ գերակա հանրային շահը ենթադրում է, որ պետությանն ու ժողովրդին հրատապ պետք է այդ շենքներն ու տարածքը, բայց 14 տարի շարունակ ոչինչ չի արվում: Իսկ կառուցապատող ընկերությունը «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը՝ ի դեմս գործարար Սամվել Մայրապետյանի չի կատարում իր պարտավորությունները բնակիչների հանդեպ, ինչը նշանակում է, որ նա զրկվում է իր իրավունքներից: Սամվել Մայրապետյանն այս տարիների ընթացքում գույքահարկ չի վճարել, իսկ մենք պարտադիր վճարում ենք»:

Հիշեցնենք, որ այս տարիների ընթացքում պետության չվճարված հարկերի արդյունքում հայտնի գործարարի դեմ մի քանի քրգործ է ր հարուցվել, իսկ նար անշարժ և շարժական գույքի վրա կալանք է դրված: Հիվանդության պատճառով արտասահման մեկնած և այլևսը չվերադարձած Սամվել Մայրապետյանն այժմ միջազգային հետախուզման մեջ:

Վարդան Գերավետյան նշում է, որ դեռևս 2018թ.-ին ԴԱՀԿ-ն իրեն է այցելել՝ վտարման որոշումը ձեռքին, սակայն նա հրաժարվել է հեռանալ՝ դատական գործ հարուցելով ԴԱՀԿ-ի դեմ:

«Ըստ օրենքի՝ եթե կառուցապատողն ու սեփականատերը միմյանց հետ լեզու չեն գտնում, կառուցապատողը ստիպված է դիմել դատարան՝ մեկ շաբաթ առաջ վերագնահատում անելով բնակարանը: Արդյունքում, նա պարտավոր էր դեպոզիտ դնել բանկում, որպեսզի դատարան դիմելու հնարավորություն ստանա մտնել դատարան: Բայց ոչ մի տեղ, ոչ մի բնակչի անունով չկար նման դեպոզիտ: Բայց ամեն խարդախության դիմելով՝ մարդկանց ստիպում են դուրս գալ: Գուցե նա անվճարունակ է, կամ արդեն յուրացրել է գումարները: Ոչ մեկ չի ստուգում դա: Մարդիկ ապրում են, հարկեր վճարում, իսկ հետախուզման մեջ գտնվողի իրավահաջորդները գալիս ու ահաբեկում են մարդկանց: Ներկայումս միայն պետությունն իրավունք ունի ինչ-որ քայլերի դիմել, այն էլ դատարանի միջոցով, ոչ նման դատարկ՝ առանց ստորագրության ու կեղծ կնիքով թղթերով: Ի վերջո, ի՞նչքանով է բարոյական այս մարդկանց հանել ուղղակի գցել դուրս, քանի դեռ ոչինչ որոշված չէ: Բացի այդ, լավ է, որ շենքում նորմալ բնակիչներ կան, քանի որ լքված բնակարանն են ներխուժում գող ու ավազակներ, նույնիսկ վտանգավոր է մնալ այդ շենքերում»,- ասում է Գերավետյանը և ավելացնում, որ բազմազավակ ընտանիքը լքված բնակարանին նորմալ հետևում է, իսկ բնակիչները նրանցից ոչ մի վատ արարք չեն տեսել:

Հիշեցնենք, որ 2019 թ. Տերյան 23-ի բնակարաններից մեկի մուտքի մոտ նաև հրկիզման փորձ է եղել: Բնակիչները վստահ են, որ սա նույնպես նրանց ահաբեկման հերթական փորձ է եղել:

Ամենից շատ դիտված

13:13 Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար
00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
12:51 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան․ armlur.am
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
12:10 Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել են բնակիչների ուղղությամբ, 2 հոգի լուրջ վնասվածք է ստացել
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ