Արտաքին 5 տարի առաջ - 15:04 04-08-2021

Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ բացակայում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին Մակրոնի խոսքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի վերաբերյալ երկու կողմերը, ինչպես ընդունված է, տարածել են մամուլի հաղորդագրություն։

Սակայն հեռախոսազրույցի մասին երկու կողմերի հաղորդագրություններում առկա ուղերձները տարբերվում են։

Բանն այն է, որ հայկական կողմի հաղորդագրության մեջ նշված է, թե նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Ըստ հրապարակված տեղեկության՝ համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն, նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը:

ՀՀ վարչապետն, ըստ հայկական կողմի հայտնած տեղեկության, համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում:

Իսկ ահա ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ թեեւ նշված է և՛ Փաշինյանի վերանշանակման կապակցությամբ շնորհավորանքի, թե՛ COVID19-ի դեմ պատվաստանյութի դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության և թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածության վերաբերյալ խոսակցության մասին, սակայն գեթ մեկ տող չկա սահմանագծման և սահմանազատման հույժ կարևորության մասին:

Ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշված է, որ Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

Ըստ ֆրանսիական կողմի հաղորդագրության՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում:

Իսկ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ բացակայում է հատվածը, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սակայն նշված է, որ Մակրոնը վերահաստասել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետեւողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան