Սպորտ 5 տարի առաջ - 22:16 03-08-2021

Մեղավորը ես էի, մարտավարության սխալ չկար․ Սիմոն Մարտիրոսյան

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։

«Չգիտեմ, թե ինչու չստացվեց ինձ մոտ այսօր։ Այսօր իմ օրը չէր երևի։ Եղավ այն, ինչ որ եղավ։

Սպասում էի, որ մրցակցություն կլինի։ Սպասում էի ավելի ուժեղ մրցակցության։ Ուղղակի ես լավ չմասնակցեցի, մեղավորը ես էի, մարտավարության սխալ չկար, ես թույլ էի զգում այսօր ինձ»,- Armsport.am-ին ասել է Սիմոն Մարտիրոսյանը։

Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ այն կատարեց: Իսկ երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում: Երրորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 198 կգ, սակայն այս քաշը Սիմոնին չտրվեց։ Պոկում վարժությունից հետո Մարտիրոսյանը առաջատարն էր։ Հրում վարժությունում մեր մարզիկը ցույց տվեց 228կգ արդյունքը և ընդհանուր արդյունքով 423կգ արդյունքով Հայաստանին բերեց ևս մեկ մեդալ Տոկիոյի խաղերում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի