Սպորտ 5 տարի առաջ - 15:09 03-08-2021

Տոկիո-2020․ Կարապետ Չալյանը մեդալ չնվաճեց

Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը (77 կգ) Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի բրոնզե մեդալի համար գոտեմարտում վիճահարույց մրցավարության պայմաններում պարտվեց 1։4 հաշվով։

Մրակիցը 33-ամյա ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովն էր, որը 2019թ․ աշխարհի փոխչեմպիոն է (82 կգ), 2020թ․ Եվրոպայի չեմպիոն (82 կգ)։

Առաջին մրցափուլում միակ միավորը վաստակեց հայ ըմբիշը։ Երկրորդ մրցափուլում Հուսեյնովը առաջինը միավոր վաստակեց։ Կարապետ Չալյանը դրանից հետո համառ դիմադրություն ցույց տվեց պարտերում եւ թույլ չտվեց երկրորդ միավորը վաստակել։ Վերջնամասում մրցավարը զգուշացում տվեց Կարապետ Չալյանին եւ 1 միավոր մրցակցին՝ համարելով, որ մրցակցի դեմքին գլխով հարվածել է։ Հայաստանի մարզիչները վիճարկեցին մրցավարի որոշումը, սակայն չշահեցին եւ հաշիվը դարձավ 4։1։ Վերջին րոպեի ընթացքում արդյունավետ հնարք չստացվեց։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում