Մամուլ 5 տարի առաջ - 07:53 03-08-2021

«Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի «Քաղպայմանագրի» փակ նիստում որոշել են, որ իշխող խմբակցությունն ԱԺ մշտական հանձնաժողովները բաշխելիս նախ իր տնօրինության տակ կառնի պաշտպանության եւ պետաիրավական հանձնաժողովների նախագահությունը, ըստ այդմ՝ նախկին գումարման խորհրդարանում այդ հանձնաժողովների ղեկավարները կշարունակեն պաշտոնավարել, Անդրանիկ Քոչարյանը՝ պաշտպանության, Վլադիմիր Վարդանյանը՝ պետաիրավական հանձնաժողովում։

Ապա, ըստ Դոնթի բանաձեւի, մեկ հանձնաժողովի ընտրության հնարավորություն ունի «Հայաստան» դաշինքը։ Ենթադրվում էր, որ ընդդիմադիրները կնախընտրեն առանցքային նշանակություն ունեցող հանձնաժողովները, ընտրությունը, ի վերջո, կանգնել է տնտեսական հարցերի հանձնաժողովի վրա, որի նախագահ կառաջադրվի «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Ապա իշխանությունն իրեն կվերցնի մարդու իրավունքների եւ արտաքին կապերի հանձնաժողովները, առաջինի համար անցկացված ներկուսակցական քվեարկության արդյունքում 60 պատգամավորից ավելի քան 50-ն ընտրել է ազգությամբ եզդի իրավաբան Ռուստամ Բաքոյանին։ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը, առողջապահությանը՝ Նարեկ Զեյնալյանը։

Մեր տեղեկություններով, առողջապահությունից կառանձնացնեն սոցիալականը, եւ այն կնախագահի սորոսական Հերիքնազ Տիգրանյանը։ Ֆինանսավարկայինը հավանաբար կղեկավարի Բաբկեն Թունյանը։ Իշխանությունը Գեւորգ Պապոյանին էլ է հանձնաժողովի նախագահի պաշտոնում տեսնում, թեեւ դա կախված է նրանից, թե որ հանձնաժողովները կընտրի ընդդիմությունը, որին 3 հանձնաժողով է հասնում։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ էլ ՔՊ-ից կառաջադրեն Վաղարշակ Հակոբյանին։

«Հայաստան» դաշինքին, ըստ ամենայնի, կանցնի տարածքային կառավարման հանձնաժողովը, որի նախագահ կդառնա ՀՅԴ-ական նախկին մարզպետներից մեկը՝ Արթուր Խաչատրյանը կամ Աշոտ Սիմոնյանը։ «Հայաստան» դաշինքը մեկ հանձնաժողով էլ կզիջի «Պատիվ ունեմ» դաշինքին, որի նախագահի թեկնածուն Տիգրան Աբրահամյանն է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից