Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:44 02-08-2021

Գերիները չպետք է օգտագործվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար․ Ջոնաթան Լաքոտ

Պատերազմից հետո առաջացած խնդիրների մեջ մենք գիտակցում ենք, որ գերիների վերադարձն ամենահրատապն է: Այս մասին այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Բացի նրանից, որ գերիների ազատումը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, նրանց ազատումը նաև պարտադիր է միջազգային իրավունքի հիմքով: Մենք ինքներս որոշակի հույս տեսանք, որ ազատ կարձակվեն, երբ մի քանի գերիների ազատ արձակեցին վերջերս, նույնիսկ եթե քիչ քանակով են եւ բավականին ուշ են կատարվում: Մենք հույս ունենք, որ այդ վերադարձումները կշարունակվեն: Գերիները չպետք է օգտագործվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Ֆրանսիան պահպանում է իր կարողությունը երկու կողմերի հետ խոսելու»,- ասել է դեսպանը, նշելով, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույնպես շահագրգռված է այս հարցում և ինքը նույնպես միշտ պատրաստակամ է ընդունել գերիների հարազատներին։

Նշենք, որ այսօր գերիների հարազատները բողոքի ակցիան են արել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ` պահանջելով ազատ արձակել գերիներին: