«Ժամանակին չդիմելը իջեցնում է գործով դրական արդյունք ակնկալելու հավանականությունը». «Փաստ»
copy image url

«Ժամանակին չդիմելը իջեցնում է գործով դրական արդյունք ակնկալելու հավանականությունը». «Փաստ»

Մամուլ 3 տարի առաջ - 07:24 31-07-2021

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաստաբանների հետ զրույցներում ոչ մեկ անգամ արձանագրել ենք, որ ավելի հաճախ մեր քաղաքացիները խնդիրներ են ունենում, քանի որ սովորաբար չգիտեն իրենց իսկ իրավունքները, երկրորդ՝ չեն կարողանում իրացնել դրանք, երրորդ՝ ժամանակին չեն դիմում մասնագետին իրավական օգնության համար: Փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը նշում է՝ երբեմն մարդիկ փաստաբանին դիմում են այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է և մասնագետի «միջամտությունը» գործին՝ անիմաստ: Ուստի իրավական խնդրի բախվելիս պետք է դիմել, խորհրդակցել փաստաբանի կամ իրավաբանի հետ, հընթացս հասկանալ սեփական անելիքները: Սա նաև կօգնի խուսափել հետագա խնդիրներից:

-Տիկին Թարջիմանյան, արդյո՞ք դատարանների կամ պետական ամենատարբեր մարմինների հետ առնչվելիս քաղաքացիները պարտադիր պետք է դիմեն փաստաբանների օգնությանը:

-Դա նույնն է, որ հիվանդության դեպքում հիվանդն, առանց բժշկի հետ խորհրդակցելու, հաբեր ընդունի և զբաղվի ինքնաբուժմամբ: Իհարկե, անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի: Օրինակ՝ պրակտիկայում շատ տարածված է, երբ կազմակերպություններում բոլոր պայմանագրերը, այդ թվում՝ աշխատանքային, կազմվում են հաշվապահների կողմից, ինչն իրավական առումով ճիշտ մոտեցում չէ:

-Ո՞ր փուլում է պարտադիր փաստաբանների ներգրավումը, խոսքը քաղաքացիական, քրեական և այլ գործերի մասին է:

-Իրավական խնդրի ի հայտ գալուն պես ճիշտ կլինի մասնագետի՝ իրավաբանի կամ փաստաբանի հետ խորհրդակցել: Դա հնարավորություն կտա խնդրի համար ամենաարդյունավետ լուծում գտնել, ինչպես նաև անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար հնարավոր ժամկետների բացթողումից խուսափել: Ժամանակին չդիմելը իջեցնում է գործով դրական արդյունք ակնկալելու հավանականությունը: Շատ են լինում դեպքեր, երբ քաղաքացիները դատարաններից կամ այլ մարմիններից ծանուցումներ են ստանում, սակայն լուրջ չեն վերաբերվում դրանց, բարեխիղճ մոլորությամբ ակնկալելով, որ իրենց որևէ բան չի լինի, չեն արձագանքում և իրենց զրկում են իրավունքների իրացման հնարավորություններից և մասնագետի են դիմում, օրինակ՝ դատական ակտի հարկադիր կատարման փուլում:

-Լինո՞ւմ են ուշացած դեպքեր, երբ փաստաբանի ներգրավվումը արդեն որևէ կերպ չի օգնում քաղաքացուն: Ի՞նչ նման օրինակներ կարող եք բերել:

-Իրավունքների արդյունավետ իրացման կարևորագույն պայմանը ժամկետների պահպանումն է, օրինակ՝ վարչական ակտերի բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետներ կան, դրանց բացթողումը գրեթե անհնարին է դարձնում գործով դրական արդյունքը, կամ օրինակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է, որ ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը երեք տարի է, այս ժամկետների բացթողումը իջեցնում է գործով դրական արդյունքի հավանականությունը: Կամ հակառակը, հնարավոր է, որ պետական մարմնի կամ ֆիզիկական անձի կողմից է ներկայացվել պահանջ այս ժամկետների բացթողնմամբ, քիչ հավանական է, որ քաղաքացին կկարողանա այս բացթողումներն օգտագործել հօգուտ իրեն, իսկ փաստաբանի մոտեցումը միանշանակ այլ է: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

12:38 Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան
15:43 Սրտիդ ստենդները թող ամրանան սիրո գերդոզավորումից. Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին
12:45 Հայտնի է՝ ով էր ԱԺ դահլիճ մտնել փորձող տղամարդը
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
11:10 Արա, քֆուր մի' արեք. հրմշտոց ու քաշքշուկ՝ ԱԺ-ում
12:00 Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին ուղարկել են Երևան
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
12:14 Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին հրելու մասին
14:05 Իմ տանն էլ Մեծ Հայքի քարտեզը կա, կարող են մեղադրել միջազգային ահաբեկչության մեջ․ Գառնիկ Դանիելյան