copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:51 30-07-2021

Իրական հեղափոխությունը արժեքների հեղափոխությունն է

Մարդու կյանքը կազմակերպված է արժեքների շուրջ։ Մենք անում ենք այն, ինչ իրականում կարևոր է մարդու համար՝ սովորում, աշխատում, ընտանիք ստեղծում, ինքնահաստատվում և այլն, կամ այն, ինչին մենք արհեստական կարևորություն ենք տալիս՝ ճոխություն, ձևապաշտություն, առանց գիտելիքների դիպլոմ, պաշտոն և այլն։ Երկու դեպքում էլ գործ ունենք արժեքների հետ։ Մի դեպքում՝ իրական, որոնք այսպես թե այնպես առկա են մարդու կյանքում և անհրաժեշտ են հանրային հարաբերությունների համակարգի բնական գործառնությունը ապահովելու համար, իսկ երկրորդ դեպքում՝ արհեստական, որոնք շեղում են մարդու առաջնահերթությունները, սոցիալական հարաբերություններին հաղորդում ավելորդ ծանրաբեռնվածություն և, ի վերջո, խեղաթյուրում ամբողջ հասարակական կյանքը։ Այդ մասին լավ է ասել ժամանակակից գրող Էդուարդո Գալեանոն․ «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հուղարկավորությունը կարևոր է հանգուցյալից, հարսանիքը՝ սիրուց, իսկ արտաքինը՝ խելքից։ Մենք ապրում ենք փաթեթավորման մշակույթում, որն ատում է բովանդակությունը»։ Ինչպե՞ս է այս երևույթը դրսևորվում Հայաստանում, կամ ի՞նչ արժեքներ ենք մենք ստեղծում, որոնց համար արժի ապրել և պայքարել։ Երբ ուսուցիչը ստեղծում է գիտելիքի նկատմամբ հետաքրքրություն, ցույց տալիս, թե ինչպես է գիտելիքը փոխել և փոխում մարդկանց կյանքը, այդպիսի կրթությունը մենք կարող ենք համարել արժեք ունեցող կրթություն, կամ ազգային արժեք։ Երբ արդարադատության համակարգը ստեղծում է արդարություն, մենք կարող ենք այն նույնպես համարել արժեք։ Երբ ոստիկանությունը ստեղծում է կարգ ու կանոն, իսկ բանակը ապահովում է երկրի անվտանգությունը, դրանք նույնպես արժեքներ են, ազգային արժեքներ, որոնց կարիքն ունենք բոլորս։ Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունենում մեր երկրում։ Ի՞նչ արժեք է ստեղծում բոլորիս հարկերից աշխատավարձ ստացող ուսուցիչը, որը գնահատում է առանց հասկանալու անգիր անելը, ոչ թե վերլուծելու կարողությունը կամ ձգտումը, որը բարձր գնահատականներ է ապահովում մյուս դասատուների երեխաներին՝ երբեմն նույնիսկ ցածր գնահատական դնելով լավ սովորողին։ Ո՞րն է այդ ուսուցչի ստեղծած արժեքը։ Նա իրականում արժեզրկում է կրթությունը և կյանքը Հայաստանում։ Իսկ որո՞նք են, նույն տրամաբանությամբ, կոռումպացված դատավորի, իշխանությունների քաղաքական պատվերը կատարող ոստիկանի կամ թշնամի պետության շահերը սպասարկող իշխանության ստեղծած արժեքները։ Դրանք չկան, փոխարենը կա արժեզրկված միջավայր, որում բոլորս ապրում ենք։ Արժեք է այն, ինչ պետք է լինի, նույնիսկ եթե մենք անձամբ դրանից օգուտ չունենք։ Իսկ երբ կյանքն արժեզրկված է, առաջնային է դառնում հենց անձնական օգուտը՝ անկախ նրանից, թե ինչպես է դա անդրադառնում ուրիշների վրա։ Դա է պատճառը, որ վաճառողը խաբում է, ուսանողը՝ արտագրում, ոստիկանը՝ փող շորթում, պատգամավորը՝ կողմ քվեարկում հակապետական մի նախագծի համար և այլն։ Այս արժեզրկված միջավայրում ծաղկում է եսակենտրոնությունը, սեփական դատարկ կյանքը դրսից գեղեցիկ իրերով լցնելու մոլուցքը, բնակարանը շքեղ վերանորոգելու, բայց աղբը շենքի մուտքի մոտ թափելու ազգային ավանդույթը։

Հետևաբար, իսկական հեղափոխությունը միշտ փոխում է արժեքները, ոչ թե իշխանության ղեկին կանգնած մարդկանց։ Քանի դեռ Հայաստանում յուրաքանչյուր մարդ իր աշխատավայրում չի ստեղծում արժեք և իր աշխատանքը չի համարում նախ և առաջ արժեք ստեղծելու հնարավորություն, աշխատելու գլխավոր մոտիվացիան լինելու է աշխատավարձը։ Եվ ուրեմն պետք չէ զարմանալ, երբ շատերն ուզում եմ դառնալ պատգամավոր և դատավոր, իշխանության հետ հարաբերությունների միջոցով ստանալ իրենց մտավոր ունակություններին անհամապատասխան պաշտոն․ սրանք են արժեզրկված հասարակության մեջ ընդօրինակվող վարքի նորմերը։ Հետևաբար, արժեզրկված հասարակության փրկությունը արժեքների հեղափոխությունն է, որը, սակայն, չի կարող անել զանգվածի մարդը, բայց կարող է ազգային էլիտան։ Այդ պատճառով էլ այսօր Հայաստանում իշխանությունը պատերազմ է հայտարարել բոլոր այն մարդկանց և կառույցներին, որոնք կարող են ընկալվել որպես ազգային էլիտա։

նը պատերազմ է հայտարարել բոլոր այն մարդկանց և կառույցներին, որոնք կարող են ընկալվել որպես ազգային էլիտա։

Ամենից շատ դիտված

13:13 Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար
00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
12:51 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան․ armlur.am
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
12:10 Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել են բնակիչների ուղղությամբ, 2 հոգի լուրջ վնասվածք է ստացել
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ