Արտաքին 5 տարի առաջ - 12:12 30-07-2021

ԱՀԿ-ն արձանագրել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Նոր դեպքերի և հոսպիտալացված հիվանդների մեծ մասը չպատվաստված մարդիկ են: Մենք այժմ գործ ունենք տարածաշրջանում COVID-19-ի չորրորդ ալիքի հետ»,- ասել է ԱՀԿ Արևելյան Միջերկրածովյան գրասենյակի ղեկավար Ահմեդ ալ-Մանդարին:

Նրա խոսքով՝ այս տարածաշրջանում ամենից հաճախ գրանցվում է կորոնավիրուսի «դելտա» շտամի հաճախականությունը: Այս շտամի դեպքեր են գրանցվել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի 15 երկրներում՝ Մարոկկոյից մինչև Պակիստան:

«Դելտայի» այսպես կոչված շրջանառությունը նպաստում է COVID-19-ի նոր և մահվան դեպքերի աճին ԱՀԿ-ի Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի երկրներում:

Անցած ամսվա ընթացքում դեպքերն աճել են 55%-ով, իսկ մահացությունը՝ 15%-ով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը