Արտաքին 5 տարի առաջ - 09:55 21-05-2021

ԱՄՆ-ն փորձում է կանխել ձգձգվող հակամարտությունը Մերձավոր Արևելքում. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խոսելով Սպիտակ տանը լրագրողների հետ Իսրայելի և պաղեստինյան «Համասի» միջև հրադադարի մասին հայտարարությունից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Մերձավոր Արևելքում երկարատև արյունահեղություն չլինի:

«Վաշինգտոնը բարձր մակարդակի ինտենսիվ քննարկումներ է անցկացնում ... Մերձավոր Արևելքի երկրների հետ, որպեսզի խուսափի ձգձգվող հակամարտությունից, որին ականատես ենք եղել նախորդ տարիներին»,- ասել է Բայդենը:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի հետ պատրաստ են համագործակցել Գազայի հատվածի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և անկլավի վերականգնման հարցում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան