Ավելին 4 տարի առաջ - 19:16 29-07-2021

Թուրքիայի բնակիչներն աշխարհում ամենից քիչ են ժպտում. Gallup

«Gallup» Միջազգային հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի բնակչության հուզական վիճակների վերաբերյալ իր ամենամյա զեկուցը։ Ըստ այդմ՝ Թուրքիան բացասական հույզերի հաճախականության առումով առաջատար հնգյակում է հայտնվել։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Անցկացված հետազոտության շրջանակներում արձանագրվել է, որ ֆիզիկական ցավի, անհանգստության, տխրության, սթրեսի և զայրույթի հանդիպման հաճախականությունը Թուրքիայում վերջին 15 տարվա համեմատ ամենաբարձր մակարդակի է հասել։
Հետազոտությամբ պարզվել է, որ Թուրքիայի բնակիչները աշխարհում ամենից քիչն են ժպտում։ Այս առումով Թուրքիան աշխարհում բացարձակ առաջատար է։ Ամենից քիչ հաճույք վայելող բնակիչներ ունեցող երկրների շարքում Թուրքիան երկրորդն է։ Այս երկիրը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նաև ամենից շատ բարկացող երկրների ցանկում։ Իսկ ամենից հաճախ սթրեսի ենթարկվեղ մարդկանց թվով Թուրքիան չորրորդ տեղում է։
Ըստ զեկույցի՝ ամենից հանգիստ են Հյուսիսային Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի երկրների բնակիչները։ Աշխարհի ամենախաղաղ հոգեվիճակ ունեցող մարդիկ ապրում են Ֆինլանդիայում, Իսլանդիայում, Ուրուգվայում, Պորտուգալիայում և Էստոնիայում։ 2020 թվականի համավարակի պատճառով ծագած բացասական հույզերն արդեն իրենց տեղը զիջել են դրականներին։

Սակայն Միջին Արևելքի երկրներում բացասական հուզականությունը դեռևս գերիշխող է։ Հատկապես Իրաքը բացասական հույզերի տարածվածության առումով բացարձակ առաջատար է։ Այս անվանակարգում գտնվող երկրների մեծ մասը Միջին Արևելքի երկրներն են։ Իրանն ու Եգիպտոսը նույնպես առաջատարներից են։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media