Մամուլ 5 տարի առաջ - 10:01 29-07-2021

Վաղարշակ Հարությունյանը մտերիմներին պատմել է հրաժարականի պատճառը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականից հետո նրա մտերիմները, շրջապատող մարդիկ փորձել են կապ հաստատել նրա հետ եւ հասկանալ հրաժարականի պատճառները:

Բանն այն է, որ իրականում Վաղարշակ Հարությունյանի հրաժարականն անակնկալ է եղել շատերի համար: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանն ասել է, թե անհանգստանալու որեւէ պատճառ առկա չէ, պարզապես փոփոխությունների գործընթաց է սկսվել, որին պետք է նորմալ վերաբերվել:

Ըստ էության, նա իր մտերիմ պաշտոնատար անձ հանդիսացող ընկերներին այդպես է բացատրել իր հեռանալը համակարգից՝ ասելով, թե որեւէ այլ խնդիր առկա չէ: Մինչդեռ լուրեր կան, որ հնարավոր է՝ ՌԴ- ում ՀՀ դեսպան նշանակվի: Հիշեցնենք, որ այժմ Արշակ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, այժմ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եւ ըստ էության նաեւ կատարում է նախարարի պարտականությունները:

Բանն այն է, որ նախարարներ կարող են նշանակվել միայն նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո՝ հնգօրյա ժամկետում: Այժմ կառավարության անդամները պաշտոնակատարներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի