Արտաքին 5 տարի առաջ - 16:19 26-07-2021

Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա. Լուկաշենկոն` ադրբեջանցի դեսպանի հրաժեշտի արարողությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմին երկիր նավթ մատակարարելու համար` անկախ արևմտյան երկրների հակազեցությանը: Ինչպես հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին Լուկաշենկոն հայտնել է Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը` նվիրված երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտին:

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա: «Մենք պատրաստ ենք իրագործել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջան վերջերս կատարած այցի ժամանակ»,- ասել է բելառուս ղեկավարը:

Լուկաշենկոն նշել է նաև, որ բելառուսական կողմը մտահոգված էր «անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության պատճառով»:

«Հիմնականում Ադրբեջանի և ձեր նախագահի դիրքրոշման շնորհիվ ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակն ու հասնել առկա խնդիրների խաղաղ կարգավորման: Իհարկե, խաղաղության ուղին նոր է սկսում: Ե՛վ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդն արժանի է հանգիստ, խաղաղ կյանքի»,- ընդգծել է բելառուս առաջնորդը:

Նշվում է, որ 2020 թվականին Ադրբեջանը մոտ 1 մլն տոննա նավթ է մատակարարել Բելառուսին: Նավթահումքի մատակարարումը շարունակվում է նաև 2021 թվականին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ