Արտաքին 5 տարի առաջ - 17:39 25-07-2021

Չեչնիայում պատվաստումների վկայագրեր գնած տեղացի բնակիչներին բռնի պատվաստել են

Չեչնիայում ավելի քան մեկ տասնյակ մարդ բռնի պատվաստվել է, որոնք գնել էին պատվաստումների կեղծ վկայագրեր; Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը:

Մեկ շաբաթ առաջ Գրոզնիում ձերբակալվել էր 63-ամյա Ջամալայլ Տուչաևը: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ նա զբաղվում էր կեղծ վկայագրերի պատրաստմամբ: Նա տեսախցիկի առաջ իրեն մեղավոր է ճանաչել և ընդունել, որ «սխալվել է»: Նրա հետ բաժանմունք է բերվել նրան օգնելու մեջ կասկածվող Ալիխան Դուդաևը: Նա հաղորդել է, որ մատակարարում էր միայն ձևաթղթերը՝ չիմանալով, թե ինչու են դրանք պետք Տուչաևին:

Մի քանի օր անց ոստիկանությունը պարզել է Չեչնիայի այն բնակիչների անունները, որոնք առանց պատվաստումների կարողացել են օգտվել Տուչաևի ծառայություններից և վկայականներ են ձեռք բերել: Իրավապահները բոլոր գնորդներին հասկացրել են, որ նրանք պարտավոր են «կամավոր» պատվաստվել: Նրանք ստիպված համաձայնվել են:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի