copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:42 24-07-2021

Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն անցել են ապարդյուն․ Արցախի ԱԻՊԾ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այդ մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Վաղը որոնումներ չի նախատեսվում: Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 24-ը՝ որոնումների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1615 աճյուն:

Ձեզ գուցե հետաքրքրի