Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:17 11-12-2021

Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Արցախի ԱԻՊԾ-ին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այդ մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն այսօր իրականացվել են Արցախի արևելյան թևում`Մարտունու շրջանի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1704 աճյուն:

Ձեզ գուցե հետաքրքրի