Մամուլ 5 տարի առաջ - 09:51 24-07-2021

Հայաստանում հիբրիդային ռեժիմ է. Առավոտ

«Դասական ավտորիտարիզմի դեպքում ամեն ինչ պարզ է: Կա Պուտին, կան Կրեմլում նրա կողքը հավաքված մարդիկ, կան նահանգապետեր, գեներալներ, ԿԳԲ, ոստիկանություն, մահակներ, ավտոմատներ, գրաքննության պայմաններում աշխատող դաշնային հեռուստաալիքներ: Կա նաեւ փոքրամասնություն, որին այդ ամենը դուր չի գալիս. երբեմն ինչ-որ ակցիաներ է անում, բայց իշխանությանն առանձնապես վնաս չի տալիս. ծայրահեղ դեպքում անհրաժեշտություն է առաջանում «փակել» Նավալնու նման մարդկանց: Կա մեծամասնություն, որին այդ ակցիաներն ու պահանջները չեն հետաքրքրում, կամ, իրենց լեզվով ասած, «до лампочки»՝ լավագույն դեպքում այդ մեծամասնությունը փնթփնթում է փոքրամասնության վրա՝ «ինչո՞ւ եք խանգարում հանգիստ ապրենք»: Քանի որ ընտրությունների եւ քաղաքական պայքարի մեխանիզմներ նման երկրներում չկան, Պուտինը եւ նրա «սելեկտորատը» (նրա կողմից ընտրված մարդիկ) հանգիստ իշխում են տասնամյակներ շարունակ՝ այնքան ժամանակ, մինչեւ անտարբեր մեծամասնությունը քիչ թե շատ կուշտ է:

Դասական ժողովրդավարությունների դեպքում նույնպես ամեն ինչ պարզ է. կա ընտրված իշխանություն, որը կանոնավոր կերպով փոխվում է: Կան նաեւ տարբեր տիպի փոքրամասնություններ, որոնք շատ ակտիվ են ու անընդհատ ինչ-որ ակցիաներ են իրականացնում: Իշխանությունը նրանց լսում է եւ ինչ-որ քայլեր է ձեռնարկում՝ նրանց պաշտպանելու համար: Կա մեծամասնություն, որը թեեւ կենցաղային մակարդակով փնթփնթում է այդ ակտիվիստների դեմ, բայց սովորաբար հրապարակավ չի հակադրվում՝ օրենքը դա արգելում է:

Իշխանությունը, միեւնույն է, հիմնվում է այդ մեծամասնության վրա ու բաժանվելով մեկուկես, երկու կամ մի քանի կուսակցությունների, իշխում է «հերթափոխով»: Հայաստանյան ռեժիմն այդ առումով «հիբրիդային» է: Ընտրական մեխանիզմը 2018 թվականին, ընդհանուր առմամբ, վերականգնվել է, հեռուստաեթերում կան ալիքներ, որոնք գրաքննության չեն ենթարկվում: Բայց, չնայած այդ ամենին, Փաշինյանն իշխում է մոտավորապես այնպես, ինչպես Պուտինը կամ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը (հասկանում եմ, իհարկե, այդ երեքի էական տարբերությունները): Խնդիրն, ըստ ամենայնի, հետեւյալն է. Հայաստանում կա փոքրամասնություն, որը ցավ է ապրում տարածքային եւ մարդկային կորուստների համար, կա մեծամասնություն (շարունակում եմ պնդել, որ այդպես կարելի է բնութագրել ընտրություններին մասնակցող քաղաքացիների մեծամասնությանը), որն այդ կորուստների հանդեպ անտարբեր է: Կա փոքրամասնություն, որը կարծում է, որ բոլոր դեպքերում ամեն ինչ պետք արվի օրենքով եւ կա մեծամասնություն, որը վստահ է, որ որոշ մարդկանց հանդեպ օրենքը չպիտի գործի, եւ այստեղ պետք է առաջնորդվել «հեղափոխական իդեալներով»: Ինչպես ժողովրդավարական երկրներում, իշխանությունը գործում է այդ մեծամասնության անունից: Ինչպես ավտորիտար երկրներում, առաջին դեմքի իշխանությունն անսահմանափակ է եւ անվերահսկելի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին