Սպորտ 5 տարի առաջ - 17:13 20-07-2021

Տոկիոյում հայտնաբերվել է ազգային հավաքականի ճամբարը լքած մարզիկը

Ուգանդացի ծանրորդ Ջուլիուս Սեկիտելեկոն, որն ազգային թիմի հետ ժամանել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերին, իսկ ավելի ուշ անհետացել էր, հայտնաբերվել է Միեի պրեֆեկտուրայում: Այս մասին հայտնում է Kyodo-ն: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

20-ամյա մարզիկի անհետացման մասին հայտնի դարձավ հուլիսի 16-ին: 67 կգ քաշային կարգը ներկայացնող ծանրորդը մարզվել է Օսակա պրեֆեկտուրայում: Մարզիկի հետ փորձել են կապ հաստատել, որպեսզի նրանից կորոնավիրուսի թեստ վերցնեն, բայց հնարավոր չի եղել պարզել Սեկիտելեկոյի գտնվելու վայրը: Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ վերջին անգամ նրան տեսել են հյուրանոցում:

Ճապոնիա ժամանելուց հետո Ուգանդայի հավաքականը ժամանակավորապես տեղակայվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Իզումիսանա քաղաքում (Օսակա պրեֆեկտուրա): Ավելի վաղ ազգային հավաքականի երկու մարզիկների մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կընթանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին