Ներքին 5 տարի առաջ - 10:34 19-07-2021

ՃՏՊ Նոր Հաճն գյուղում․ կան տուժածներ

Հուլիսի 18-ին՝ ժամը 21:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 2000 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ՝ Լ․ Մ․-ն, Մ․ Ա․-ն, Լ․ Ծ․-ն (ծնված 2015 թ.), Ն․ Ծ․-ն (ծնված 2017 թ.) և Հ․ Ծ․-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղից «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա․-ն և ուղևոր Հ․ Ծ․-ն տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները Հ․ Ծ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Ա․-ինը՝ ծանր։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ