Ներքին 4 տարի առաջ - 21:19 06-11-2021

ՃՏՊ Դավիթ Անհաղթի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW 750» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Acura» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «BMW 750» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (Ա․ Ժ․, ծնված 1994 թ․, Ն․ Հ․, ծնված 1989 թ․, Լ․, ծնված 1994 թ․) և «Acura» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
«BMW 750» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, իսկ «Acura» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ «Իզմիրլյան» ԲԿ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին