copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:56 18-07-2021

Քաղաքական բանտարկյալ Արթուր Այվազյանը բաց նամակով դիմել է հանրությանը

ՀՀ. Ա. Ն. ՔԿԾ-թան. Քաղաքական բանտարկյալ` «Արմավիր» ՔԿհ.

Արթուր Աշոտի Այվազյանից ( 25.06.2021թ) /Մանախ

Ողջույն իմ Հայրենասեր հայրենակիցներ։ Ինչպես արդեն գիտեք, մեր երկրի գերագույն գլխավոր կապիտուլյանտ`, հողատու`, Հայաստանի պետական և ազգային դավաճան, թուրքամետ, թուրքամոլ, անբարո, բանսարկու, ստախոս, մանիպուլանտ, թրքաբարո, շիզոֆրենիկ, հայի տականք, ամենա թուրք հայ, հայկական պղտոր ջրերի Պոսեիդոն, աներևակայելի կամակատար, չերկրորդվող խամաճիկ, մանկլավիկ, անգերազանցելի մարիոնետ, անտաղանդ ծաղրածու, անաստված արարած, պաշտպանյալ` Ն. Փաշինյանը ( այսուհետև` Փաշաօղլի), իր անմիջական պատվերով 20.06.2021թ-ից ինձ ակնհայտ ապօրինի և անհիմն կերպով, որպես քաղաքական բանտարկյալի, պատանդ պահում է փաստացի անազատության մեջ։ Իմ նկատմամբ իրականացնելով ոչ միայն ակնհայտ քաղաքական հետապնդում, հաշվեհարդար, այլ նաև քաղաքական տեռոր։ Այդ ստահակը, իր ողորմելի կարծիքով մտածում է, թե ինձ պահելով բանտի այս անհյուրընկալ պատերի մեջ, կկարողանա ընկնել իմ մարդկային, տղամարդկային, հայրենասիրական, ազատատենչ, մարտական, Հայի ոգին։ Թուրքահպատակ այդ ազգադավը կռիվ է մղում, ոչ թե իմ անձի դեմ, այլ մեր տեսակի դեմ։ Այն ինչ որ չկարողացան մեզ հետ անել թուրք-ազերիները պատերազմի դաշտում, այն է` մեզ ոչնչացնել, այժմ այդ նույն թշնամական ուժերի հպատակ պահանջով, մեզ փորձում է ոչնչացնել այդ ցեղասպան նզովյալը։ Նա չի հասկանում, որ մեզ թաղելով հողի մեջ մեր ծլելն է վայելելու. չէ՞որ մենք սերմեր ենք… Մարդուն անդամներ նետելու համար ամեն մի ստորության պատրաստ այդ մոլագարը, պետականության, հայրենասիրության հետ ոչ մի կապ չունի։

Այդ թրքամեծարը փորձելու է անել ամեն մի հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր հայրենիքի, պետության և ազգի համար մարտնչող ամեն մի հայորդի, քաջորդի, հրամանատար կամ հայտնվեն բանտերում, կամ լիկվիդացվեն։ Այլապես նա չի կարողանալու իրականացնել իր ստանձնած հրեշավոր ազգակորած ծրագրերի պահանջները, որոնց համար պետք է պատասխան տա թշնամի պետությունների առաջնորդներին, որոնք իրենց գործակալին ծաղրում են անխնա։ Ինձ դեռ ոչինչ հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է ինձ սպասվում։ Սակայն, եթե նույնիսկ ես կենդանի վիճակում դուրս չեկա բանտից, միևնույն է հիշեք, որ ես երբեք չեմ հրաժարվել, չեմ հրաժարվում և չեմ հրաժարվելու իմ որդեգրած դիրքորոշումներից։ Ն. Փաշինյանը, որպես պետական և ազգային աներևակայելի դավաճան, իմ ոխերիմ թշնամին է։ Ինչպես անձամբ նա`այնպես էլ այդ դավաճանության մեջ իրենց մասնակցությունը ունեցած բոլոր թրքասեր հայերը, անհատական պատասխան եք տալու հայոց արդարամիտ պատժիչ ձեռքերին։ Դա կլինի երախտագիտություն, վրեժխնդրության առաջին քայլը, Եռաբլուրում հանգչող, անհայտ կորած, գերեվարված և վիրավոր մեր հայորդիների առաջ։ Սա չափազանց կարևոր հանգամանք է։ Ես հավատում եմ, որ Աստված մեզ կօգնի դրանում։ Այդ թուրքական բացիլը այսօր փորձում է լռեցնել պատվի ու արժանապատվության համար ամեն բան զոհելու պատրաստ անհատների արդարացի ձայնը, զայրույթը, բողոքը, ինչը չի ստացվելու։ Նա փաստացի կերպով չի հասկանում, թե ինչ է նշանակում պատիվը, արժանապատվությունը, նամուսը, տղամարդկությունը, մարդկությունը, բարությունը, գութը, սիրտը, հոգին, լացը, կսկիծը, կարոտը, սերը, վճռականությունը, ոգին, խիզախությունը, անձնավորությունը, նվիրվումը, հարգանքը, հայրենիքը, պետությունը, ազգը, ժողովուրդը, մարդը, զինվորը, զորքը, հրամանատարը, սահմանը, եկեղեցին, խաչը, ընտանիքը, ընկերությունը, եղբայրությունը, լուսը, երկինքը, գերեզմանը, զենքը, Հայը, Աստվածը… և այդ տեսակը այսօր փաստացի ղեկավարում է մեր բազմաչարչար ժողովրդին, իր կողմից բզկտված մեր հայրենիքը, ազգին… Հոգին սատանային վաճառած անարդարության այդ մարմնավորումը ինչպե՞ս պետք է գործեր կյանքում, եթե օրինակ բնության մեջ գոյություն չունենար ոստիկանությունը։ Հասկանու՞մ եք. այսօր պետության ղեկավարման ղեկին է գտնվում մի թյուրիմացություն, ով իր ամբողջ գիտակցական կյանքում եղե՜լ է, կա՜, ու կմնա՜ գործակալ, առանց այդ մտքից հրաժարվելու։ Նա կործանարար, աղտաբանական երևույթ է մեր հայրենիքի, պետության, ժողովրդի, և ազգի համար։ Քանի դեռ մնացել է այս մի բուռ հողակտորը մեր հայրենիքից, հպարտ կարգով անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատակ միջամտության։ Մեր հայրենիքը հաստատապես կանգնած է կործանման իրական վտանգի առաջ։ Մեր ժողովուրդը կանգնած է գոյապահպանման խնդրի առջև։ Մենք պետք է անհապաղ արթնանանք այս խորը թմրից և լույսի արագությամբ անցնենք ժրաջան գործի, չխնայելով ոչինչ, հանուն բաղձալի նպատակի իրագործման։ ԵՒ դա մեզ կհաջողվի միայն այն ժամանակ, երբ մենք սկսենք վերակառուցական պայքար, մոռանան կուսակցապետությունը և առաջնորդվենք բացառապես ազգային շահերով։ Միայն կուսակցականցված պայքարը, մեզ ոչինչ չի տա, ու ոչ մի տեղ չի տանի։

Պետք է սկսել ազգային ազատագրական համաժովրդական իսկական պայքար, ապստամբության իրավունքի նորմերին՝ թույլատրելի և համազոր չափաբաժնի կիրառմամբ։ Ցավոք, ՀՀ-ում գրանցված և գորժող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների թվաքանակը հազար անգամ գերազանցում են՝ ՀՀ-ում առկա և հրատապ լուծումներ պահանջող քաղաքական և հասարակական խնդիրների թվաքանակին։ Ահա թե որտեղ է պրոբլեմը։ Մեզ անհապաղ համախմբվել է պետք։ ՀՀ-ում պարտադիր պետք է լինի բացառապես՝ ռազմաքաղաքական իշխանություն. դա է պահանջում ժամանակը։ Երկրի կառավարումը թողնելով միայն քաղաքական իշխանության վրա, ունենալու ենք ավելի վատ ու դաժան պատկեր, ինչն անխուսափելի է։ Ամենևին էլ թաթախված չլինելով որևէ քաղաքական գործընթացում, այնուամենայնիվ կոչ եմ անում մեր ժողովրդին համախմբվել մեկ ընդհանուր և սրբազան գաղափարի շուրջ՝ հայրենիքի փրկության գաղափարի շուրջ։ Ստորադասենք բոլոր կուսակցական շահերը՝ ազգային և պետական շահերից։ Պատերազմի բովով անցած մեր եղբայրներին հորդորում եմ՝ փամփուշտ չդառնալ քաղաքական խառնիճաղանջ խաղաղերի ձեռքին, այլ կանգնել ժողովրդի կողքին և պաշտպանել միայն ազգային և պետական շահերը։ Մեր հայրենիքի պետականությունը այսօր փաստացի կերպով զավթված է թշնամամոլ դավաճան, մոլագար կողմից, ով մեր երկիրը տանում է ակնհայտ կործանման ճանապարհով։ Պետք է ազատվել այդ բազմագլուխ հրեշից։ Երկիրը պետք է անցնի ոչ թե մեկ անձի, այլ ռազմաքաղաքական խորհրդի անդամների ղեկավարմանը, մինչև որ հասկանանք, թե ինչ պես ենք դուրս գալու այս ճահճից։ Իմ մարտական ընկերներին, իմ հրամանատարության ներքո մարտնչած քաջորդիներին կո՜չ եմ անում, երբեք չշեղվել մեր որդեգրած գաղափարախոսություններից. մենք միշտ պետք է պաշտպանենք ժողովրդին։ Անկախ այն հանգամանքից, ես Ձեր կողքին կգտնվեմ, թե ոչ, ամուր և անսահման պահեմ այս սրբազան սկզբունքը Տղե՜րք… Մեր ազգային պատմությունն է դաժան Տղե՜րք։ Ո՛չ մի անգամ դաս չենք քաղում մեր դարավոր սխալներից ու ինչպես ասում են, ‹‹ անիվը սելից ամեն անգամ կտրում է իր սիրած փոսում››։ Մեր ազգային բնավորության և տեսակի առանձնահատկություններից մեկն էլ հենց դա է, որ մեզ միշտ կանգնեցնում է փաստացի անհաջողությունների շեմին։ Պատմությունը կրկնվելու առանձնահատկություն ունի. մի դեպքում որպես ֆարս, մյուս դեպքում որպես ողբերգությում։ Մենք այժմ ճաշակում ենք ողբերգությունը։ ԵՒ այդ ողբերգության մեջ հատկանշական է այն, որ մենք այսօր ճաշակում ենք նաև քաղաքականության և արդարադատության արտաքուստ խաղաղ ոլորտները տեղափոխված հեղափոխության անկարգությունները։ Մենք կարողանում ենք իրար անմնացորդ կերպով սիրել և նվիրվել միայն այն ճակատագրական ժամանակահատվածում, երբ ազգի գլխին ճոճվում է թշնամու սուրը և մենք կանգնած ենք լինում գոյապահպանման խնդրի առջև։ Մնացած խաղաղ ժամանակներում զբաղված ենք լինում իրար միս ուտելով, անհամբեր կերպով սատարելով անխուսափելի հաջորդ արհավիրքին դիմակայելու, բայց երբեք էլ պատրաստ չլինելով դրան։ Սա անհերքելի պատմական իրողություններից է։ Այստեղ պետք է շնորհակալություն հայտնել մեր թշնամիներին, որովհետև նրանց հավերժական գոյությունը մեզ ստիպում է լինել միշտ զգոն, աչալուրջ, արթուն…

Տղե՜րք մասնակցելով այս քառասունչորսօրյա հայոց գոյամարտին և մարտնչելով բազմազգ թշնամական ՝ չափազանց լավ պատրաստված ու գերարդիական զենքերով մինչև ատամները զինված արյունարբու զորքերի դեմ, մենք տեսանք դժոխքը… Մեզ հարյուրավոր անգամներ գերազանցող թվաքանակով թշնամական ուժերի դեմ կռվեցինք ինչպես որ կարողացանք, որտեղ որ կարողացանք, ում հետ որ կարողացանք չխնայելով ոչինչ։ Դիմագրավեցինք թշնամուն մինչև վերջին օրը ՜ չհասկանալով, թե ինչպիսի դավաճանական, հրեշավոր, ազգակործան ծրագիր է նախատեսված և իրագործվում մեր թիկունքում։ Մենք կռվում էինք։ Իսկ այսօր, երբ ողջ և առողջ վերադարձել ենք տուն, ինքներդ ձեզ հարցրե՞լ էք արդիոք, թե այդ դժոխքից ինչու՞ Աստված մեզ ընտրեց և մեզ կյանք տալով տուն վերադարձրեց։ Ես հավատում եմ այն գաղափարին, որ մեր առաքելությունը մեր երկրի, հայրենիքի, ազգի, ժողովրդի, պետության նկատմամբ դեռ ավարտված չէ։ Ես չեմ սխալվում։ Մենք մեծ ու սրբազան գործ ունենք դեռ անելու։ Մեր մեծ ազգապահպան վրեժխնդրություն զարկը դեռ առջևում է։ Ձեր մեջ երբեք չսառեցնեք վրեժխնդրության բոցը, այդ բոցի ջերմությունը թող լցվի ու մնա ձեզանից յուրաքանչյուրի ամեն մի մասնիկի մեջ, թող դա մնա մեր կյանքի ամենանվիրական նպատակը, ինչպես որ միշտ եղել է։ Մեր հազարավոր հերոս եղբայրների կյանքերի համար, մեր անհետ կորած և գերեվարված եղբայրների համար, պետական դավաճանության հետևանքով մեզանից բռնազավթված մեր հայրենի հողի համար, մենք արդար, վճռական և սրբազան վրեժ ունենք լուծելու և դա լինելու է շատ մոտ ապագայում։ Մեր պատերազմը չի՜ ավարտվել, և ոչ՜ մի ճակատում։ Խառը ժամանակներ են։ Շունը իր տիրոջը չի ճանաչում։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ մեր Հալիձորի ամրոցի դարպասները ներսից են բացվել։ Սասունցի Դավթի թուրը կեծակին դեռ նոր պետք է շողա։ Երբ որ մի պահ հետ եմ նայում և վերլուծում եմ այս անցյալը հասկանում եմ, որ հաղթանակները եղել են ափրիորի, իսկ պարտությունները իրական։ Սիրտս պայթում է կսկիծից։ Ինձ հույս է տալիս այն միտքը, որ մենք պետք ենք մեր հայրենիքին և ժողովրդին, մենք պետք է իրագործենք մեր բաղձալի երազանքը, ինչ էլ որ լինի։ Հետադարձ ճանապարհ չունենք ու չենք էլ փնտրում։ Ցավոք իրողությունը այնպիսին են, որ հաճախ նեղանում ես պետությունից։ Այո՜ ես ևս ապրել եմ այդ ցավոտ զգացողությունը։ Նեղանալ կարելի է պետությունից, դա մեզ համար արդարացի որոշում է, բայց երբեք չպետք է Նեղանալ մեր հայրենիքից։ Մեր հայրենիքը այն սրբազան միջավայրն է, որը ոչ մեկին ու երբեք չենք զիջի։ Մենք այն սիրում և փայփայում ենք մեր հարազատ զավակների նման։ Մեր մեջ ապրող՝ հայրենասիրության երկնառաք զգացմունքը պետք է վերածել վրեժխնդրական անշեջ կրակի, որն իր շուրջը հայրը ամեն ինչ։ Սոսկալի է, սակայն՜ անհերքելի փաստ, որ մեր հայրենասիրական դրսևորումների համար մենք այսօր պետք է պայքարենք ո՜չ միայն մեր հայհենի պետական սահմանները սանձարձակորեն ներխուժած արտաքին վայրագ թշնամու, այլև այդ սանձարձակությունը, անարգել կերպով թույլ տված նեքին թշնամու քաղաքական իշխանությունների դեմ։

Պատմությունը ցավոք կրկնվում է՝ այժմ ևս, որ երբ մեր երկրում տեղի է ունեցել կուլիսային քաղաքական դավաճանություններ, պետությունը, հալածանքներ է սկսել ժամանակի հայրենասեր մտավորականների, զինվորականների, քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ, ովքեր իրենց արդարացի բողոքի ձայնն են բարձրացնել այդ երևույթի դեմ։ Պետությունն իր հարկադրանքի ապարատի ամբողջ զինանոցի կիրառմամբ փորձել է լռեցնել նրանց։ Որոշ դեպքերում դա հաջողվել է։ Մնացած դեպքերում՝ ձախողվել։ Մե՛նք պետք է ստեղծենք ազգային պետություն, որի համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի ազգայնական ուժերը ՝ առանց բացառությամ, միանան ազգային պետության ստեղծելու վեհ գաղափարի շուրջ, մի կողմի թողնելով միջանձնային լարված կամ ոչ հասկացված փոխհարաբերությունները, սեփական շահերը, անձնական հավակնությունները։ Այս ձևաչափով է միայն հնարավոր դառնալու նախանշել նոր ազգային պետության ստեղծելու ռազմավարությունը և դրա իրագործման համար անհրաժեշտ հստակ մարտավարությունը։ Սա է հաջողության հասնելու հաջողակ քայլերի հաջորդականությունը։ Ժամանակի կորուստն այլևս անթույլատրելի է։ Այսօրվա մեր բարդ ու խիստ վտանգավոր իրականության մեջ, մենք ունենք ընդամենը մե՜կ հրամայական. այստեղ և հիմա…

Նշեմ նաև մեկ աքսիոմատիկ հանգամանք՜ պետք է միանշանակորեն մոռանալ դեմոկրատական մոտեցումները։ Դա բացահայտ խաբեություն է։ Դեմոկրատիա կլինի միայն այն ժամանակ, երբ մեզանից յուրաքանչյուրը կընդունի իր սխալը։ Այս խաբկանքից ազատվել է պետք։ Պարզվում է, որ բոլոր մեծ հանցագործությունները, եղեռնագուրծությունը մշտապես կատարվել և կատարվում են դեմոկրատական գաղափարների քողի տակ։ Սա է իրականությունը։ Եթե չկարողանանք հասնել մեր բաղձալի նպատակին ու չկարողանանք ստեղծել մեր երազած ազգային պետությունը, աշխարհը մեզ հետ երբեք հաշվի չի նստի։ Պետական և ազգի դավաճան Փաշօղլու ամբողջ նպատակն էլ հենց այդ է. ամեն գնով թույլ չտալ, որպեսզի մեկ ազգ երկու պետությունները չդառնան ազգային պետականություններ։ Մեր ազգանվեր ակտիվ գործունեությամբ, մեր իրական գոյությամբ, մենք փաստացի կերպով խանգարում ենք դավաճանին իրագործելու իր այդ ազգակործան և հրեշավոր պլանը։ Այս հասցեատեր իրեն ձեռնահաս բոլոր ապօրինի միջոցներով փորձել ու դեռ փորձում է հասնել մեր ֆիզիկական և հոգևոր բնաջնջմանը, ինչը նրան չի հաջողվելու, որովհետև մեր գործը արդար է, սրբազան, աստվածահաճո. Աստված մեզ զորակից է։ Այդ սրբապիղծը կորցրել է իրականության զգացողությունը։ Աշխարհաքաղաքական բեմահարթակի խաղատան խոշոր խաղացողների ձեռքում վերածվելով մանր ձեռնասուն լարախաղացի, անմողջովին մի կողմում է թողել հայոց ազգային և պետական շահերը, հայրենիքի ճակատագրական խնդիրները, դրանց լուծումները նա փորձում է մուրալ թշնամական պետությունների՝ իր տերերի մոտ՝ իրենց շահեկան պայմաններով, կամ էլ իրենց եղբայրական, բարեկամական համարվող պետությունների ՝ դարձյալ վերջիններիս համար շահեկան պայմաններով։ Նա ոչ մի լուծում չի փորձում գտնել մեր սեփական հայրենիքում, մինչդեռ, ցանկացած խնդրի լուծում թաքնված է հենց այդ խնդրի ծալքերում։

Եթե մենք չզգոնանանք և ոտքի չկան մենք, Աստված դա մեզ չի ների։ Մենք պետք է վերանանք այն ճահճահոտ և կործանարարմտքից, թե պետք է պարփակվենք, սպասել և հուսալ բառերի մեջ, ինչ այսօր ևս ներարկում են ժողովրդի ուղեղի մեջ մեծ չափաբաժիններով։ Մեր ժողովուրդն ու ազգը գտնվում է արհեստական խորը թմրի մեջ։ Պետք է բացել մարդկանց աչքերը, ժողովուրդն ու ազգը պետք է արթնության նշաններ ցույց տան։ Իսկ ինչի՞ն կամ ու՞մ ենք սպասում. հերթական կուսակցապետի ճռում հայտարարություններին և կոչերին։ Դրանց սպասելուց, ճաշակելուց հետո, մինչև օրս ինչի՞ եք հասել, ի՞նչ հաջողություն էք գրանցել։ Ոչինչ միայն զրոյական արդյունքներ։ Ինքնակազմակերպվել ու պայքարել է պետք։ Ամեն մեկն իր տեղում, իր ձևով, իր պատկերացումներով։ Թող ամեն մեկը կատարի իր գործն անշեղորեն, նվիրական, ժրաջան, չլսելով ու չկատարելու պետության ու հայրենիքին, ազգին ու ժողովրդին հնարավոր վնաս պատճառելու հավանություն ունեցող որևէ հրաման, կարգադրություն, ցուցում խնդրանք, հորդոր, առաջարկ, պարտադրանք կամ օրենք։ Ընդիմացեք այդ ամեմին և կտեսնեք, թե ինչ հայրենիք ենք ունենալու։ Մերժեք այդ ամենը, անկախ նրանից, թե ո՞վ է դրա հեղինակը։ Սա մեր հայրենիքն է ու վերջ։ Երբեք մի մոռացել, որ մենք դեռ պետք է պատրաստական պատասխան տանք գալիք սերունդներին, այս ամենի համար, ինչ որ այսօր կատարվում է մեր աչքի առջև։ Այդ պատասխանը պետք է լինի արդար, անաչառ, լրիվ օբյեկտիվորեն և սուբյեկտիվորեն բացառիկ հիմնավորվածությամբ, անբիծ, անթերի, կատարյալ հաստատակամությամբ և ողջախոհ։ Իսկ դրա համար գործել է պետք, հարկավոր է պայքարել չխնայելով ոչինչ ՝ անձնուրաց աշխատել հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հայ ժողովրդի և հայ ազգի։ Հայկական դատը դեռ ավարտին չհասցրած, այժմ էլ կանգնել ենք պատմական նոր մարտահրավերների առաջ. սա պետք է գիտակցել ամենայն լրջությամբ, մանրակրկիտ կերպով ուսումնասիրելով այս ամենը։ Արդարադատությունը և դատաստանը մենք չպետք է մուրանք աշխարհից, այլ մենք ինքներս այն պետք է իրականացնենք։ Պետք է վերջապես հասկանալ, որ կեղծ դատավորներ են դրված աշխարհի հմայքի առջև, սակայն մենք նրանցից ենք, ովքեր գիտեն իրական դատավորի տեղը։ Սա՜ է անմողջ ճշմարտությունը։ Նվնվալով և պաղատելով մենք երբեք ոչնչի չենք հասնի, ինչպես որչենք հասել մինչև օրս։ Դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Իմ այս մտքերը դավաճան Փաշօղլու համար ոչինչ են։ Նա արդեն իր հոգու մեջ ընդունել է իր դավաճան լինելու նզովյալ վիճակը, համակերպվել է ՝ Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների թշնամական նախագահների անձնական օգտագործման կենսախինդ ստրուկը, նորմալ է տանում այն հանգամանքը, որ իրեն գրեթե ամեն օր հրապարակայնորեն ծաղրում են ոչ միայն վեր նշված թշնամական պետությունների ղեկավարները, այլև շարքային զինվորները։ Այս դատապարտելի երևույթը Փաշօղլու համար սովորական կենսակերպ է։ Նա չունի ամոթի արժանապատվության, պատվի, բարոյականության, տղամարդկության, ինքնասիրության, մարդկային տարական զգացողության, հանդիսանալով մեր երկրի գլխավոր հրամանատարը զինված ուժերի։ Ահա՜, թե ում հրամանատարության ներքո պետք է գործի մեր բանակը։ Գուցե իմ այս նամակի ամեն մի բառում, տողում, խոսքում տագնապ կա, այո՜ տագնապ։ Գուցե։ Բայց չէ որ դա իրականության հստակ արտացոլումն է։ Եթե ինչ որ մեկը կփորձի քննադատել մեզ, ապա, թող հագնի մեր կոշիկները և անցնի նույն այն կյանքի ճանապարհով, որով որ մենք ենք անցել… Մենք այժմ ոտաբոբիկ ենք, իսկ հրատապ ներկան հուր է դրել մեր բոբիկ ոտքերի տակ, որի պատճառով այրվում ենք։ Միգուցե շատերն էլ խորափիսոփայեն, թե մենք մեղրամոմե թևերով ենք մտել հրեղեն հորձանոտի մեջ, ինչից էլ մեր թևերը հալել են։ Չկա նման բան։ Մենք թրծվել ենք հենց իրական կյանքի հրեղեն հորձանոտում և երբեք էլ մեղրամոմե թևեր չենք ունեցել։ Ո՞վ կարող է կյանքում պարծենալ նրանով, որ իրեն երբևէ հասկացել են կյանքում։

Մենք բոլորս էլ մեռնելու ենք առանց հասցված լինելու։ Տղերք, չվախենաք ոչ մի բանից, վախեցեք միայն Աստծուն կորցնելուց։ Գործեք խիզախ և անտրֆունջ, անմնացորդ նվիրումով և անձնուրացորեն։ Մտածեք ոչ թե հանուն հայրենիքի մեռնելու մասին։ Մի ձգտեք հերոսանալու, որովհետև, հերոսությունը ոչ թե կենսակեպ է, այլ մահվան տեսակ։ և վերջիվերջո հերոսը դա աշխարհի ամենակարճ մասնագիտությունն է… Մենք պետք է ողջ և առողջ մնանք և զորակից դառնանք մեր մեր հայոց կանոնավոր բանակին։ Մեր զինված ուժերի զինծառայողները պետք է իրենց կողքին և թիկունքում զգան իրենց կամավորական եղբայրների խրոխտ ներկայությունը, աջակցությունը, ուժը, սերը, հարգանքը, մենք պետք է նեցուկ լինենք մեր բանակին։ Պատերազմի ժամանակ մենք պետք է ընդունենք թշնամու առաջին հարվածը և դուրս շպրտենք հայրենի սահմաններից։ Պոկեք ձեր հոգու վախերը, պոկեք ձերզ կաշկանդող շղթաները, սպանել ձեր միջի պայմանականության ստրուկի։ Ես ազատության ստրուկ եմ։ Ազատությունն ու արդարությունը միակ բաներն են աշխարհում, որին մարդը ձգտում է մի ամբողջ կյանք… Այդ արդարությունն ու ազատությունը մենք պետք է կարողանանք նվիրաբերել մեր բազմաչարչար ժողովրդին։ Իսկ դուք խորհե՞լ եք արդյոք այն մասին, թե ինչ պատասխան պետք է տանք մեր Հայոց մեծամեծերին, երբ որ հավերժ ճամփին հանդիպենք նրանց։ Ինչպե՞ս ենք նայելու մեր փառապանծ արքաների, զորավարների, մտավորականների աչքերին, երբ որ մեզանից հարցնեն այսօրվա իրականության մասին… Ի՞նչ ենք պատասխանելու նրանց։ Ինչպե՞ս ենք նայելու Մխիթար Սպարապետի, Գևորգ Մարզպետունու, Նժդեհի, Անդրանիկի, Մոնթեյի, Վազգեն Սարգսյանի և մյուս հերոսների աչքերին… Տեսնում եք, թե ինչպիսի հարցեր կան դեռ առջևում։ Այո՜ մեր ինքնահավանություն, եսասիրությունը, եսամոլությունը մի փոքր հաղթանակից հետո հղպվածությունը, մեզ կեղեքել են անդառնալիորեն։ Սա ցավով եմ նշում։ Ինչներիս վրա ենք մենք այդպես հպարտանում ինքնամոռացության աստիճանի։ Հազարամյակներով պետականություն չունենալու՞, իրար դավաճանելու՞, անմիաբանության պատճառներով եղեռնի ենթարկվելով՞, մեր հերոսներին մեր ձեռքերով կործանելու՞, սեփական ուժերն անտեսելով օտարի մեջ օգնություն մուրալու՞, սեփական հզորությունը չճանաչելու՞, սեփական սխալները չվերլուծելու և դրանցից դասեր չքաղելու ճակատագրական անկարողությա՞ն, օտարին սեփականից վեր դասելի համարելու ազգային առանձնահատությա՞ն, պատերազմի ժամանակ իրար հետ միավորվելու, իսկ խաղաղության ժամանակ իրար քարկոծելու իրողությա՞ն, իրենց կյանքը մեր երկրի ու ազգի համար անձնվիրաբար զոհած անհատներին արժանավայել չգնահատելու՞, էլ ինչի՞ վրա, դա էլ դո՛ւք ասեք։ Թշնամին այսօր փաստացի կերպով, իր բազմազգ բազմահազարանոց, զորքով ներխուժել է մեր երկրի, փոխանակ նրան, որ համախմբվենք և նրանց դուրս շպրտենք հայոց երկրի սահմաններից, նստել ենք ջուր ենք ծեծում, քաղաքական ճան ենք խաղում, սպասում ենք նրան, թե ո՞ր կուսակցապետը ինչ ճոռում և ռեմեյքային բոցաշունչ ճառ կասի մեզ հայրենիքի փրկության մասին։ Ի՞նչ է կատարվում քեզ հետ իմ հայ՜ ժողովուրդ։ Ախր թշնամին քո տուն է մտել արդեն։ Ե՞րբ ես արթնանալու և հայրենասիրական քո հուժկու ալիքով սրեբելու և հայրենի սահմաններից դուրս թափելու, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թշնամուն։ Ե՞րբ ես դադարելու օտարից խաղաղություն և օգնություն մուրալուց։ Ե՞րբ ես սթափվելու և ճիշտ գնահատելու ստեղծված ահասարսուռ իրավիճակը։ Նայիր, թե ինչ որդիներ ունես՝քեզ պաշտպանող։ Ինչու՞ ես երես թեքել քո որդիներից ու ապավինում օտարի ուժին։ Միթե՞ չես հասկանում, որ հենց այդ նույն օտարն է, ով քեզ եղբայր ու բարեկամ է ձևանում, հենց քո՜ իսկ գործած սխալների ի՜պատասխան, քեզ համար ստեղծում է մի այնպիսի անելանելի իրավիճակ, որպեսզի դու այլ ելք չունենալու զգացողությունից դրդված ծնկի գաս նրա առջև, օգնություն, պաշտպանություն և խաղաղուն մուրաս։ Միթե՞ դու սրան ես արժանի։ Ինչպե՞ս կարելի է նման անարպատիվ ձևով ապրել։ Ես համաձայն չեմ այդ ամենի հետ, մենք համաձայն չենք այդ ամենի հետ։

Ես գիտակցում եմ, որ իմ այս գաղափարների, դրանք արտահայտելու համար, ինձ դեռ շատ դժվար օրեր են սպասվում, եթե իհարկե, Աստված ինձ այդքան երկար կյանք շնորհի։ Ես չեմ վախենում դրանից։ Իմ բախտի զնդաններում, ես ավելի վատ ու դաժան օրեր եմ ապրել։ Իմ զենքի եղբայրներ։ Ախր մի մոռացեք, որ տղերքը չկան, պատերազմի դաշտում մնացին հավերժ։ Մենք պարտք ունենք կատարելու նրանց առջև։ Նրանց արյունը դեռ չի սառչլ մայր հողի վրա։ Մենք պատասխան պետք է տանք նրանց ծնողների առջև, իրականացնելով մեր եղբայրների թափված արյան վրեժը։ Միաբանվեք, իմ հայրենատեր զինակից եղբայրներ։ Մայր Հայրենիքը ազատագրության կարիք է զգում։ Ինչպես որ ասել եմ, այդպես էլ շարունակում եմ պնդել, որ միակ նեղությունը, որ պետք է թշնամամին պատճառի մեզ, դա իր զինվորների փտած դիակների թուրքահոտություն - գարշահոտությունը պետք է լինի մեր հողի վրա։ Ուրիշ ոչինչ։ Ես գիտեմ, որ իմ այս խոսքերը դուր չեն գա դավաճան Փաշինօղլուն, քանի որ խոսքը իր հարազատ եղբայրերին է վերաբերվում, բայց ոչինչ. դա իր թրքամետ դիրքորոշման խնդիրն է։ Օգտվելով առիթից, իմ սրտաբուխ և խորին շնորհակալությունն եմ հայտնում իմ այս դժվար օրերին ինձ աջակցություն ցուցաբերած մեր բոլոր Հայերին։ Ես խոնարհում եմ ձեր առջև և երախտապարտ եմ ձեզ։ Թող Աստված պահապան լինի մեր Հայրենիքին, ժողովրդին, Ազգին։ Ես ձեզ ամուր գրկում, սիրում և աղոթում եմ ձեզ համար։

Հարգանքներով և սիրով ՝ քաղաքական բանտարկյալ ՝ Ա. Ա. Այվազյան

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան