Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:47 25-07-2023

Սերժ Թանկյանը և շոու բիզնեսի այլ աշխարհահռչակ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին

«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։

Նամակը ստորագրել են նաև շոու բիզնեսի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոփլենդը, Ռոզա Լինը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սեբու Սիմոնյանը և այլք։

Նամակում անդրադարձ է կատարվում Արցախի 7-ամսյա շրջափակմանը, որը սկսվել է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակից ի վեր ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական օգնությանը։ Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյունների ելումուտը, և հումանիտար ճգնաժամը խորանում է: Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները։ Հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ որոշումը», - գրված է նամակում։

Սերժ Թանկյանը նաև հարցազրույց է տվել Spin պարբերականին՝ նշելով, որ բոլորն, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունը և Եվրոպական միությունը, աջակցում են միջանցքի ապաշրջափակմանը և բազմիցս են այդ թեմայով կոչեր հնչեցրել, սակայն բռնապետական ռեժիմին ուղղված կոչերը մարդկանց չեն օգնի գոյատևել։

«Դրանք պարզապես բառեր են։ Որևէ գործողություն չկա, և խնդիրը հենց դա է։ Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում», - ասել է Թանկյանը՝ հավելելով, որ փորձել է կապվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ, որն, օրինակ, կարող էր պարեն մատակարարել ինքնաթիռներով։

Սերժ Թանկյանը նաև ընդունում է, որ խնդիրը բարդանում է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամուր կապերի պատճառով։

Երաժշտի խոսքով՝ Ուկրաինայի մասին ԶԼՄ-ներում կարելի է կարդալ ամեն օր, սակայն շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ Թանկյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի բռնապետ ղեկավարը գրավել է նաև բուն Հայաստանի տարածքից որոշ հատվածներ՝ մոտ 150 քառակուսի կմ։

«Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ», - նշել է Թանկյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան