Ներքին 5 տարի առաջ - 20:55 17-07-2021

Վահան Քերոբյանը հանդիպել է գինեգործների և կոնյակագործների հետ

Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է գինեգործների և կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, որոնցից, թերևս, ամենակարևորը խաղողի մթերմանը նախապատրաստվելը և մթերումների սահուն կազմակերպումն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը գրում է․

«Խոսել ենք միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քայլերի գնալ և արագ զարգանալ։

Անդրադարձել ենք նաև գործող և նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին և դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։

Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, և մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին