Ներքին 5 տարի առաջ - 15:44 16-07-2021

Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Արթուր Թարխանյան» կենտրոնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է վաստակավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի անվան կենտրոնում, որտեղ գործում է հայկական մոդեռնիզմի թանգարանը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է հայկական ճարտարապետական մոդեռնիզմի նմուշները ներկայացնող ցուցադրություններին, կառույցների ստեղծման պատմությանն ու առանձնահատկություններին:

«Մենք ճարտարապետական մեծ ժառանգություն ունենք, և այս թանգարանի նպատակը երիտասարդ սերունդներին ցույց տալն է, թե այս կոթողները, որոնք ոչ միայն հայկական, այլ համաշխարհային մոդեռնիզմի նմուշներ են համարվում, ինչպես են ստեղծվել, ինչպիսի պատմություն ու արժեք ունեն»,- ասել է Անահիտ Թարխանյանը՝ Հանրապետության նախագահին ներկայացնելով կենտրոնի գործունեությունը:

Նախագահ Սարգսյանը գնահատելի է համարել մշակութային նման հաստատության ստեղծումը, կենտրոնի կողմից հայկական ճարտարապետական ժառանգությունը ներկայացնելուն ու պահպանելուն ուղղված աշխատանքները:

Դեռևս 2020 թվականին բացված թանգարանում հնարավոր է ծանոթանալ անցյալ դարի հայկական ճարտարապետության հայտնի կոթողների ստեղծման պատմությանը՝ թամանյանական կառույցներից մինչև Երիտասարդական պալատ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, «Զվարթնոց» օդանավակայան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, դրանց նկարագրությանը, ինժեներական աշխատանքներին ու ճարտարապետական արժեքին:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից