Ներքին
11 րոպե առաջ
Ներքին
19 րոպե առաջ
Այսօր «Հայելի» ակումբում Անժելա Թովմասյանի հետ զրույցի ընթացքում Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականի հարցին, ասաց․ «Արմեն Սարգսյանին մենք ենք բերել, որի համար 3 տարի առաջ ես Ձեր եթերում ներղություն եմ խնդրել։ Մենք Արմեն Սարգսյանին բերել էինք, որպեսզի Արմեն Սարգսյան, Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան եռանկյունին օգտավետ աշխատի, ու եթե Սերժը դառնար վաչապետ այդպես էլ լինելու էր։
Արմեն Սարգսյանը լավ դետալ էր, բայց այդ դետալը պետք է լիներ ճիշտ մեքենայի մեջ։ Երբ որ վարորդը փոխվել է, դետալը տեղից պոկվել է, և նա դարձել է մարդ, ով աշխատում էր միայն իր օգտին»,- եզրափակեց Աշոտյանը։