Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:21 15-07-2021

Աշխարհում սկսվել է COVID-19 համավարակի երրորդ ալիքը. ԱՀԿ

Աշխարհում սկսվել է COVID-19 համավարակի երրորդ ալիքը. այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը: Նա նշել է, որ չորս շաբաթ անընդմեջ ամբողջ աշխարհում աճում է կորոնավիրուսով հիվանդացածների թիվը, աճում է նաև մահացածների թիվը: Հիվանդացության աճի հիմնական պատճառներից մեկը ԱՀԿ-ն համարում է «դելտա» շտամը, որն արդեն առկա է 111 երկրներում: Սպասվում է, որ այն շուտով կդառնա COVID-19-ի գերակշռող շտամը:

Գեբրեյեսուսը նաև ուշադրություն է դարձրել երկրների միջև պատվաստանյութերի անհամաչափ բաշխման խնդրին. պատվաստանյութերի հասանելիության բացակայության պատճառով աշխարհի բնակչության զգալի մասը ընկալունակ է դառնում վարակների նկատմամբ: Այն երկրները, որոնցում պատվաստումն առավել հասանելի է բնակչության համար, աստիճանաբար վերացնում են սահմանափակումները, չնայած մեծ ռիսկեր են մնում չպատվաստված խմբերի համար:

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 10%-ին պատվաստել մինչև այս տարվա սեպտեմբեր, 40%-ին՝ տարեվերջին, իսկ 70%-ին՝ հաջորդ տարվա կեսերին: Այս նպատակին հասնելու համար կպահանջվի պատվաստանյութերի 11 միլիարդ չափաբաժին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները