Մամուլ 5 տարի առաջ - 08:44 15-07-2021

Ռուսական կապիտալով ընկերությունը՝ իշխանության թիրախում. Ժողովուրդ

«Մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ երեկ ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք։ Նկատենք՝ թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանությունները ընկնում են ռուսական կապիտալով ընկերության հետևից: Բանն այն է, որ 2020թ. փետրվարի 3-ին 12,5 % բաժնեմաս ԶՊՄԿ-ում ձեռք է բերել ՌԴ քաղաքացի Միխայիլ Զուրաբովը։ Միխայիլ Զուբարովը ռուս քաղաքական գործիչ և դիվանագետ է։ Կոմբինատում 7,5 % բաժնեմաս ունի նաև Մհեր Պոլոսկովը, որը ձեռք է բերել 2018թ. հունիսի 20-ին:

Նշենք, որ Պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետաքրքրությունը մեծացավ հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններից և այն բանից հետո, երբ կոմբինատի բաժնետեր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մասնակցեց արտահերթ ընտրությունների՝ Սյունիքի համայնքապետերի հետ համատեղ։ Հիշեցնենք, որ առաջին ընկերությունը, որը հայտնվել էր հեղափոխական իշխանությունների և նրանց հրահանգով իրավապահների թիրախում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն էր: 2018 թ․ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքով։

Ավելին, 2018 թ. սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով երկաթուղու մասին, ասել էր. «Ռուսական կողմը ՀԿԵ-ում իրականացված ստուգումների ոչ բոլոր արդյունքների հետ է համաձայն, բայց մեր նպատակն է, որ ՀՀ պետական շահերը պաշտպանվեն»: Բայց այդպես էլ չիմացվեց՝ որտեղ, ով, ինչպես էր խախտել ՀՀ պետական շահը, և ինչպես վերականգնվեց արդարությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից