Արտաքին 5 տարի առաջ - 13:37 14-07-2021

Մեքսիկայում սկսվել է COVID-19-ի երրորդ ալիքը

Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի նոր՝ արդեն երրորդ ալիքի մասին: Երկրում փետրվարից գրանցվում են հիվանդացության և մահացության ռեկորդային ցուցանիշներ: Չորեքշաբթի՝ հուլիսի 14-ին, հայտնում է Reuters-ը:

Երեքշաբթի Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հաղորդել է երկրում COVID-19-ի 11.137 նոր և 219 մահվան դեպքերի մասին: Մեքսիկայում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2.604.711-ի, իսկ մահվան դեպքերը՝ 235.277-ի:

Առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես-Գատելն ասել է, որ վարակի նախորդ երկու ալիքների հետ համեմատած՝ այս անգամ իրավիճակն ավելի հեշտ է ընթանում. պատճառը պատվաստումների առաջընթացն է, որի շնորհիվ հոսպիտալացումը և մահացությունը նվազել են 75%-ով:

Նա նաև ավելացրել է, որ վարակվածների և մահվան դեպքերի իրական թիվը կարող է գերազանցել նշված թվերը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ