Արտաքին 5 տարի առաջ - 10:27 17-07-2021

Մեքսիկայում Մարադոնայի պատվին եկեղեցի է բացվել

Մեքսիկայի Պուեբլա նահանգում բացվել է երկրում առաջին եկեղեցին՝ ի պատիվ Դիեգո Մարադոնայի:

Եկեղեցու այցելուներին դիմավորում են հայտնի ֆուտբոլիստի մեքսիկական սոմբրերոյով պատկերները, իսկ մուտքի մոտ դրված են ֆուտբոլային գնդակներով լի մի զույգ մեծ ծաղկամաններ: Շենքի ներսում կաթոլիկ սրբապատկերները կախված են Մարադոնայի լուսանկարների և պաստառների կողքին, որոնց թվում են ապագա աստղի մանկական լուսանկարները և Կուբայի հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ մարզիկի հանդիպումից նկարներ:

Եկեղեցին բացած Մարսելո Բուշեի խոսքով՝ սա մի վայր է, որտեղ մարդիկ «կարող են խոսել ֆուտբոլի մասին»:

Ըստ Reuters-ի՝ Մարադոնայի երկրպագության պաշտամունքը նկատվում է մի քանի երկրներում, այն ունի ավելի քան կես միլիոն հետևորդ: 1998 թ. Արգենտինայի Ռոսարիո քաղաքում բացվել է ֆուտբոլիստի պատվին աշխարհի առաջին եկեղեցին: Նշվում է, որ ֆուտբոլային հավատ ստեղծելու գաղափարը պատկանում է Մարադոնայի երկրպագուներ Ալեխանդրո Վեռոնային և Էռնար Ամեսուին, որոնք 1986 թ. հանդես են եկել նման նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ Մարադոնայի խաղի շնորհիվ երկրի ազգային հավաքականը հաղթանակ է տարել ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ