Մամուլ 5 տարի առաջ - 09:19 14-07-2021

Խորհրդարան մուտք ու ելքը կխստացվի. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ է դրել խստացնել խորհրդարանում մուտքն ու ելքը, ինչպես նաեւ պատգամավորների անվտանգությունը: Տեղեկացանք, որ իշխանությունները որոշել են Պետական պահպանության ծառայության միջոցով վերահսկել բոլոր այն անձանց մուտքը, որոնք իրավունք կունենան խորհրդարան մտնել:

ՊՊԾ-ն պետք է ոտքից գլուխ «հետազոտի» այն անձանց, որոնք օրենսդիր մարմին կմտնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ աշխատակարգում եւս փոփոխություններ կլինեն. նպատակ կա լրագրողների մուտքը խստացնել, աշխատանքային պայմաններն ու շարժը նվազեցնել, սահմանափակել, պատգամավորների հետ հարցազրույցները կանոնակարգել, որպեսզի ցանկացած պարագայում լրագրողներին չհաջողվի մոտենալ հայրենի օրենսդիրներին: Ինչպես հայտնի է, լրագրողներից ամենաշատը խուսափող խմբակցությունը եղել է «Իմ քայլը»: Հիմա այդ ծրագրերն իրականացնելու ակտիվ գործընթացներ են մշակվում, տարբերակներ առաջ քաշվում:

Իշխանական ֆրակցիայի մեծամասնությունը կարծում է, որ վտանգավոր ընդդիմություն է գալու խորհրդարան. հիշել են 1999-ի հոկտեմբերի 27-ը: Ու ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անձամբ է հանձնարարել խստացնել բոլոր պայմաններն ու կանոնները:

Կարելի է ասել՝ իշխանությունը սարսափած է, ամեն քայլի դիմելու է իր անվտանգությունը ապահովելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում