Մամուլ 5 տարի առաջ - 07:45 14-07-2021

Փաշինյանը նախկին փորձից դասեր է քաղել՝ ոչ մեկին անպաշտոն չի թողնում. Հրապարակ

«Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից օրերս ազատված Հայկ Գրիգորյանը, ըստ ամենայնի, զինդատախազ կնշանակվի: Սա պաշտոնի իջեցում է համարվում, և նա, առաջարկը ստանալով, սկզբում չի համաձայնել, սակայն համոզել են, ինչպես ժամանակին համոզեցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ ստանձնել ատոմակայանի տնօրենի պաշտոնը։ Փաշինյանը նախկին փորձից դասեր է քաղել՝ ոչ մեկին անպաշտոն չի թողնում, որ «թշնամիների» ճամբարը չհամալրեն: Իսկ ՔԿ արդեն նախկին պետը կարող էր շատ բան ավելացնել Արթուր Վանեցյանի ու Վալերիյ Օսիպյանի պատմածներին։

Գրիգորյանին փոխելու որոշումը հասունացել է պատերազմից հետո, երբ ՔԿ պետը շեֆի որոշ հրահանգները սրբորեն չի կատարել: Գործող զինդատախազ Վահե Հարությունյանն աշխատում է դեռևս նախկինների ժամանակներից: Չնայած Գրիգորյանը հակված էր դառնալ Հակակոռուպցիոն մարմնի նախագահ, սակայն այդ պաշտոնը Փաշինյանը խոստացել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, քանի որ ՀՔԾ-ն լուծարվելու է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում