Ներքին 5 տարի առաջ - 17:15 13-07-2021

Իմ և մյուս համայնքապետերի վրա փորձում են ամրացնել կորզած ինչ-որ ապօրինի ցուցմունքներ. Վահե Հակոբյան

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատն այսօր հանդես կգա հայտարարությամբ»,- ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ խոսելով կոմբինատում իրականացվող ստուգումների մասին:

Նա բացելով փակագծերը՝ նշեց, որ 12 օրից ավելի է արդեն իշխանություններն ապօրինի կերպով թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է որոշ խնդիրների և, բնական է, վնասների, չհասկանալով, որ կանգնում է տարադրամի եկամուտը։

«Այս 12 օրվա ընթացքում Հայաստան չի մտել 20 միլիոն դոլար և դա ազդում է տարադրամի կուրսի տատանման վրա»,- ասաց Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ իրավապահ մարմինները երեկ են կոմիբինատի տարածքը լքել. «Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին, երևի Սև լիճը շփոթել էին կոմբինատի հետ ու երեկ տարածքը լքել են»։

Վահե Հակոբյանը ասաց, որ մարզում շարունակվում է իրավապահ մարմինների տեռորը, հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքր, տարեցներն ու կանայք։

«Քարահունջում և Որոտանում քաղաքացիներն ասում են, որ իրենց ստիպում են, կորզում են ցուցմունքներ, ինչը հաղորդում է հանցագործության մասին և իրավապահների արձագանքը զրո է: Մոտ 10 քննչական խումբ է աշխատում, որոնք նույն կերպ փորձում են իմ վրա, համայնքապետերի վրա ամրացնել ինչ-որ կորզած ապօրինի ցուցմունքներ։ Նման մթնոլորտ է տիրում Սյունիքում»,- ասաց Վահե Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի