Ներքին 5 տարի առաջ - 15:08 17-06-2021

Որոշ մարդիկ փորձում են կապիտալներ դուրս բերել Հայաստանից, բայց ոչ մեկը չի կարողանալու անօրինական քայլեր անել հունիսի 20-ից սկսած. Վահե Հակոբյան

Վարդենիսի բնակիչների հետ «Հայաստան« դաշինքի հանդիպման ժամանակ «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը հայտատարեց, որ ինչպես Գեղարքունքի, այնպես էլ Սյունիքի մարզն այսօր վտանգված է այս ապաշնորհ իշխանության գործողությունների արդյունքում, իսկ իրենք գալիս են, որ հստակ անվտանգություն սահմանեն ՀՀ-ի մեր բոլոր սահմաններում:

Դաշինքի անդամն անդրադարձավ այն կեղծ տեղեկություններին, որոնք քարոզարժավի ժամանակ տարածում է Նիկոլ Փաշինյանի թիմը: Մասնավորապես, Հակոբյանը նշեց, որ սուտ են այն հայտարարությունները թե «Հայաստան» դաշինքը իշխանության գալուց հետո կրճատելու է թոշակները և նպաստները, այլ հակառակն է լինելու:

Նա վստահեցրեց, որ ընտրություններում հաղթելուց հետո գործարարների մոտ հարկային ստուգումները ժամանակավորապես դադարեցնելու են, վարելու են ճկուն հարկային քաղաքականություն:

Վահե Հակոբյանը սուտ համարեց նաև այն թեզը, թե Ռոբերտ Քոչարյանի օրոք գազի գինը կթանկանա և հիշեցրեց, որ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին գազի սակագինը միայն իջել է:

Անդրադառնալով գործող իշխանությունների վարքագծին՝ «Հայաստան» դաշինքի անդամը հայտարարեց. «Ես գիտեմ որ, որոշ մարդիկ փորձում են կապիտալներ դուրս բերել Հայաստանից, բայց ոչ մեկը չի կարողանալու անօրինական քայլեր անել հունիսի 20-ից սկսած»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի